Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Բեյրութում Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված համերգ է կազմակերպվել

Բեյրութում Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված համերգ է կազմակերպվել

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանում ՀՀ դեսպանության կողմից Բեյրութի ամերիկյան համալսարանի երաժշտասրահում ապրիլի 28-ին կազմակերպվել էր «Մեկ դարաշրջանի հայկական ժառանգություն» վերտառությամբ համերգ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 102֊րդ տարելիցին։ Համերգին հանդես եկան դաշնակահար Արմեն Քեչեկը և լիբանանցի սոպրանո Քարոլին Սոլաժը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Համերգին ներկա էին Լիբանանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի, պետական, մշակութային, կրթական հաստատությունների, հայ համայնքի ներկայացուցիչներ։

Իր բացման խոսքում դեսպան Մկրտչյանն անդրադարձավ Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման ներկա հանգրվանին, ցեղասպանության հանցագործության պատժելիության և կանխարգելման ու այդ ուղղությամբ տարվող Հայաստանի ու միջազգային հանրության ջանքերի շարունակականության խնդիրներին։

Դեսպան Մկրտչյանը նաև խոսեց միջմշակութային փոխանակումների և համագործակցության առանձնահատուկ կարևորությանն մասին՝ այս համատեքստում օրինակելի համարելով հայ և լիբանանցի ժողովուրդների հարուստ ժառանգությունը։

Համերգի ծրագրում ընդգրկված էին Կոմիտասի, Ռոմանոս Մելիքյանի, Գեորգի Սարաջյանի, Բարսեղ Կանաչյանի, Առնո Բաբաջանյանի, Պողոս Ջելալյանի ստեղծագործությունները։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]