Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ռիո դե Ժանեյրոյում ոստիկանությունը ցուցարարների դեմ արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ է կիրառել

Ռիո դե Ժանեյրոյում ոստիկանությունը ցուցարարների դեմ արցունքաբեր գազ և 
ռետինե փամփուշտներ է կիրառել

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքի ռազմական ոստիկանությունը արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ է կիրառել ցուցարարներին ցրելու նպատակով, ովքեր հանդես են գալիս ընդդեմ կենսաթոշակային և աշխատանքային օրենսգրքի բարեփոխումների: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Բողոքի ակցիայի մասնակիցները ավերել են բանկերից մեկի մասնաճյուղը, այրել են բարիկադները: Ցույցերի տարածքում գտնվող առևտրային կետերը փակված են:

Ավելի վաղ նմանօրինակ ակցիայի 16 մասնակից ձերբակալվել էր Սան Պաուլոյում: Ընդհանուր առմամբ, Բրազիլիայում համազգային բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 40 մլն մարդ:

Բրազիլիայի խորհրդարանի ստորին պալատն ապրիլի 27-ին հավանություն է տվել աշխատանքային օրենսդրության բարեփոխումների փաթեթեին, որն առաջարկել էր երկրի նախագահ Միշել Թեմերը: Փաստաթուղթն առաջարկում է դադարեցնել արհմիությունների համար հարկի պարտադիր վճարի պահանջը, թույլ տալ գործատուին կեսօրվա ընդմիջումը մեկից կրճատել կես ժամի (պայմանով, որ աշխատանքային օրը ևս կես ժամով  կկրճատվի), ինչպես նաև տասներեքերորդ աշխատավարձը վճարել մաս-մաս, այլ ոչ թե միանգամից: Նախատեսվում է նաև թոշակի գնալու մինիմալ տարիք սահմանել 65-ը` տղամարդկանց համար, և 62-ը` կանանց համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]