Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   29 Նոյեմբեր

Հորդանանի Արքայադուստրն այցելեց Ծիծեռնակաբերդ եւ հարգեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Հորդանանի Արքայադուստրն այցելեց Ծիծեռնակաբերդ եւ հարգեց Հայոց 
ցեղասպանության զոհերի հիշատակը

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հորդանանի Արքայադուստր Դինա Մայրեդը, ով այս օրերին Հայաստանում է Երեւանի պետական բժշկական համալսարանի հրավերով, բուհի ռեկտոր Արմեն Մուրադյանի, ինչպես նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանի ուղեկցությամբ այցելեց Ծիծեռնակաբերդ եւ հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին՝ ծաղիկներ խոնարհելով անմար կրակի մոտ:

Այնուհետեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին կից գտնվող հիշատակի պուրակում ծառ տնկեց՝ նվիրված Ցեղասպանության զոհերի հիշատակին:

Դինա Մայրեդը եղավ նաեւ թանգարան-ինստիտուտում, որտեղ նրան ներկայացվեցին պատմության այդ ողբերգական իրադարձությունների մանրամասները, որից հետո գրառում կատարեց թանգարան- ինստիտուտի հուշամատյանում:

«Որպես ոչ-քաղաքական գործիչ, այլ ընդհակառակը՝ որպես քաղցկեղի դեմ պայքարի ջատագով, որը ինձ դարձնում է դերակատար կյանքեր փրկելու գործում՝ այցելելով Ցեղասպանության թանգարան, հիշում եմ պատերազմական բոլոր վայրագությունները, որտեղ էլ դրանք տեղի ունեցած լինեն…»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է նա գրառման մեջ՝ նաև հիշատակելով աշխարհի տարբեր կողմերում ներկա բռնությունները  քաղաքացիական բնակչության դեմ, որոնց հիմնական զոհերը կանայք են, երեխաները, մշակութային ժառանգությունը: Նա այդ ամենի դեմ պայքարում ջանքերը մեկտեղելու անհրաժեշտություն է տեսնում:  





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ