Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մոսկվայում Նալբանդյանն ու Մամեդյարովը նախագահների հանդիպման հարց չեն քննարկել

 Մոսկվայում Նալբանդյանն ու Մամեդյարովը նախագահների հանդիպման հարց չեն 
քննարկել

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը խոսել է Մոսկվայում Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների հետ հանդիպման արդյունքներից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական ԱՊԱ-ն, Մամեդյարովը տեղեկացրել է, որ նախագահների հանդիպման հարցը չի քննարկվել:

«Լեռնային Ղարաբաղի հարցով Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպմանը նախագահների հանդիպման հարցը չի քննարկվել»,- ասել է Մամեդյարովը:

Անդրադառնալով հանդիպմանը տրված գնահատականին` արտգործնախարարն ընդգծել է, որ դա արտահայտվել է հանդիպման արդյունքում ընդունված հայտարարության մեջ: «Եռակողմ հանդիպման արդյունքների մասին մենք` նախարարներս, կտեղեկացնենք երկրի ղեկավարներին»,- նշել է Մամեդյարովը:

Մոսկվայում, ռուսական կողմի նախաձեռնությամբ, ապրիլի 28-ին կայացել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի, Սերգեյ Լավրովի և Էլմար Մամեդյարովի աշխատանքային հանդիպումը: Հանդիպմանը շարունակվել են քննարկումները ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացն առաջ մղելու շուրջ:

Ընդգծվել է Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում 2016թ. ապրիլին և հունիսին կայացած գագաթաժողովներին ձեռք բերված համաձայնությունների իրականացման անհրաժեշտությունը: Նախարարները պայմանավորվել են շարունակել շփումները քննարկված բոլոր հարցերի առնչությամբ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]