1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության ներկայացուցիչն ազդարարում է Ադրբեջանում մամուլի ազատության ծանր վիճակի մասին

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության ներկայացուցիչն ազդարարում 
է Ադրբեջանում մամուլի ազատության ծանր վիճակի մասին

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհում խոսքի և արտահայտման ազատության պաշտպանությամբ զբաղվող «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի  բյուրոյի ղեկավար Յոհան Բիհրը  TuranTV-ին տված հարցազրույցում խոսել է Ադրբեջանում մամուլի ազատության սահմանափակումների վերաբերյալ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական  azadliq.info լրատվական գործակալությունը:

«Ադրբեջանում մամուլի ազատության վատթար վիճակը շարունակվում է: Այդ երկրում շարունակվում են անկախ և ընդդիմադիր լրագրողների նկատմամբ ճնշումներն ու նրանց տարբեր մոտիվներով ձերբակալությունները: Ճնշումներ են գործադրվում նաև անկախ ԶԼՄ-ների նկատմամբ, ինչպիսիք են`  «Ազատություն ռադիոկայանը» և Meydan.tv-ն:

Այս լրատվամիջոցների կայքերը քննադատական նյութեր ներկայացնելու պատճառով հաճախ արգելափակվում են»,- նշել է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության ներկայացուցիչը:

 Յոհան  Բիհրը նշել է, որ Ադրբեջանը «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության մամուլի ազատության 2017թ-ի ինդեքսում զբաղեցնում է 180 երկրներից 162-րդ տեղը, որպես անազատ երկիր:

«Մենք շարունակաբար կոչ ենք անում միջազգային հանրությանը ճնշում գործադրել ադրբեջանական իշխանությունների վրա, այս անազատ իրավիճակին վերջ տալու համար»,- ավելացրել է նա:

«Լրագրողներ առանց սահմանների»  կազմակերպությունը ամենամյա նշել էր Ադրբեջանի իշխանությունները անտեսում են մարդու իրավունքների շուրջ իրենց իսկ ստորագրած պարտավորությունները:

Կազմակերպությունը շեշտել  էր  նաև, որ կան լրագրողներ, որոնք պատժից խուսափելու համար հեռացել են Ադրբեջանից, բայց եթե նույնիսկ արտերկրից նրանք շարունակեն քննադատական գործունեությամբ զբաղվել, իշխանությունները կձերբակալեն նրանց երկրում գտնվող հարազատներին, ինչը մարդու իրավունքների ծայրահեղ խախտում է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]