Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արթուր Ալեքսանյանը կմասնակցի հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը

Արթուր Ալեքսանյանը կմասնակցի հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի 
առաջնությանը

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի (98 կգ) մասնակցությունը հաստատվել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը, այս մասին ապրիլի 28-ին հայտնել է ըմբշամարտի  Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը:

Ալեքսանյանը մարզումների ընթացքում վնասել էր ծունկը, այդ պատճառով մինչ այս պահը նրա մասնակցությունը հարցականի տակ էր:

Այժմ հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը մարզվում է բելառուսական Ստայկիում: Մեր թիմը մրցավայր կմեկնի մայիսի 4-ին:

Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը կայանալու մայիսի 2-7-ը: Հունահռոմեական ոճի ըմբիշները մրցելու են մայիսի 5-7-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]