Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Բնության պետական թանգարանում ներկայացվել է «Բնությունը և մարդը» խորագրով ցուցահանդես

Բնության պետական թանգարանում ներկայացվել է «Բնությունը և մարդը» խորագրով 
ցուցահանդես

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բնության պետական թանգարանում  ապրիլի 28-ին տեղի է ունեցել  «Բնությունը և մարդը» խորագրով ցուցահանդեսը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ցուցահանդեսին ներկայացվել են  հեղինակներ` կերպարվեստի դոցենտ, ՀՀ և ԽՍՀՄ-ի նկարիչների միության անդամ Թադևոս Տեր-Մեսրոպյանի և ՀՀ կիրառական արվեստի և դիզայնի միության անդամ Սուսաննա Խանամիրյանի «Տեր-Մեսրոպյան» նկարների համատեղ ցուցահանդեսը: Ցուցահանդեսին  ներկայացվել է նաև  Թադևոս Տեր-Մեսրոպյանի մասին պատմող տեսաֆիլմը: Միջոցառմանը ներկա էին մշակույթի անվանի գործիչներ` Գեղեցիկ արվեստների ակադեմիայի ռեկտոր Էդուարդ Սեդրակյանը, Սանկտ Պետերբուրգի գրականության ակադեմիայի անդամ, արվեստաբան, թարգմանիչ Էմմա Բուդաղյանը, ՀՀ կոմպոզիտորների միության անդամ Գայանե Քեսոյանը:

Հրավիրված էին նաև միջազգային մրցույթի դափնեկիրներ, ովքեր հանդես եկան երաժշտական ստեղծագործություններով: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]