1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Սփյուռքի նախարարությունում Ուդմուրտիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ տեսաժողով է կայացել

Սփյուռքի նախարարությունում Ուդմուրտիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ 
տեսաժողով է կայացել

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարարությունում ապրիլի 28-ին տեղի ունեցավ տեսաժողով Ուդմուրտիայի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից, տեսաժողովին մասնակցեցին ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալներ Սերժ Սրապիոնյանը, Վահագն Մելիքյանը, նախարարի խորհրդական Ստեփան Պետրոսյանը, նախարարության աշխատակիցներ:

Ուդմուրտիայից տեսակապով միացել էին ՌՀՄ Ուդմուրտիայի բաժանմունքի «Ուրարտու» հայկական համայնքի նախագահ Մնացական Առաքելյանը, փոխնախագահ գործարար Անդրանիկ Միրզոյանը,  Ուդմուրտիայի ազգային քաղաքականության հարցերի նախարար Լարիսա Բուրանովան, Ուդմուրտիայի Հանրապետության պետական խորհրդի պատգամավոր Կարեն Մանուկյանը, Օկտյաբրսկի շրջանի «Единая Россия» կուսակցության քաղխորհրդի քարտուղարի տեղակալ Արթուր Դավթյանը, Ուդմուրտիայի պետական համալսարանի պատմաբան, պրոֆեսոր   Վլադիմիր Ավետիսյանը, Ուդմուրտիայի Հանրապետության երիտասարդական խորհրդարանի կոմիտեի նախագահ Վահե Կարապետյանը, լրագրող  Սամվել Սարգսյանը, աշխարհի արծաթե մեդալակիր, ՌԴ չեմպիոն (արմրեսլինգ) Ժիրայր Գաբրիելյանը, կիրակնօրյա դպրոցի ուսուցիչներ, «Գառնի» պարային համույթը, համայնքի ներկայացուցիչներ:

Ուդմուրտիայի ներկայացուցիչները երաժշտական ողջույնով, «Գառնի» պարային համույթի ելույթով սկսեցին տեսաժողովը:

ՀՀ սփյուռքի նախարարի խորհրդական Ստեփան Պետրոսյանը նշեց, որ այդպես հայերենով խոսող ու պարող համայնքը չի կարող միասնական ու հայեցի չլինել: Նա ողջունեց տեսաժողովի մասնակիցներին, կարևորեց համայնքի համախմբված, ակտիվ գործունեությունը:

Ուդմուրտիայի ազգային քաղաքականության հարցերի նախարար Լարիսա Բուրանովան անդրադարձավ հայկական համայնքի կազմակերպվածությանն ու հայրենասիրությանը, նշեց, որ հայերը մեծ ներդրում ունեն երկրի համարյա բոլոր բնագավառներում: Հայկական համայնքը խաղաղության ու ապահովության կենտրոն է:

Ուդմուրտիայի բաժանմունքի «Ուրարտու» հայկական համայնքի նախագահ Մնացական Առաքելյանը հավաստիացրեց, որ շատ ամուր պահում են Հայաստանի հետ կապը, ակտիվ մասնակցում են համահայկական նախաձեռնություններին ու շարժումներին: Նա նշեց, որ շատ ազգերի ներկայացուցիչներ օրինակ են վերցնում հայերից. «Ստեղծել ենք փոքր Հայաստան, բայց կարոտը տանջում է: Կարոտը ամենադաժան բանն է, որ մեզ հետ վերցրել ենք Հայաստանից հեռանալիս», - հավելեց նա:

Համահայկական ծրագրերի վարչության պետ Գագիկ Գյանջումյանը ներկայացրեց նախարարության համահայկական «Արի տուն» և «Սփյուռք» ամառային դպրոց ծրագրերը, «Կոմիտաս» համահայկական փառատոնը, կարևորեց համայնքի առավել ակտիվ մասնակցությունն այդ ծրագրերին:

Ելույթ ունեցողները պատմեցին կատարած աշխատանքների մասին, իրենց հուզող հարցերը ուղղեցին և հավաստիացրեցին, որ այս տարի առավել ակտիվ կմասնակցեն նախարարության ծրագրերին:

Ամփոփելով հանդիպումը՝ ՀՀ սփյուռքի նախարարի խորհրդականը շնորհակալություն հայտնեց բարձրացված հարցերի համար, հանգամանորեն պատասխանեց դրանց:

Ուդմուրտիայի  Հանրապետությունում  պաշտոնական տվյալներով բնակվում է 2 830 հայ, ոչ պաշտոնական`  շուրջ 4000 հայ:

1995թ. Իժևսկում բացվել է Ռուբեն Մելիքյանի անվան հայկական կիրակնօրյա դպրոց, դասավանդում են հայոց լեզու,  գրականություն, հայ ժողովրդի պատմություն:  Ուդմուրտիայի տարբեր շրջաններում գործում են դպրոցի  մասնաճյուղեր: Իժևսկի Ի.Պաստուխովի անվան գրադարանում  գործում է  հայկական գրականության բաժին: Համայնքին կից գործում են նաև «Գառնի» պարախումբ և ֆուտբոլի թիմ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]