1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Մաքքեյնի դուստրը «կեղտոտ կապիտալիստ» Է անվանել Օբամային

Մաքքեյնի դուստրը «կեղտոտ կապիտալիստ» Է անվանել Օբամային

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի սենատոր Ջոն Մաքքեյնի դուստրը Fox News-ի եթերում «կեղտոտ կապիտալիստ» Է անվանել ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբամային:
Մեգան Մաքքեյնն այդպես Է մեկնաբանել Ուոլ Սթրիթում դասախոսության համար պետության նախկին ղեկավարի՝ 400 հազար դոլարի չափով հոնորարի վերաբերյալ հաղորդումները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Հեգնանքն այն Է, որ սուրբ Օբաման, որը պետք Է ներկայացնի ձախերի մեջ առկա ողջ լավագույնն ու ուտոպիականը, իրականում նույն կեղտոտ կապիտալիստն Է, ինչպես եւ մենք բոլորս»,-հայտարարել Է նա:
Մաքքեյն խոսքով՝ Օբամայի ելույթները շատ ձանձրալի են, իրեն հիշեցնում են քոլեջում իր չսիրած դասախոսությունները, եւ ինքը պատրաստ կլիներ վճարել նախկին նախագահին չլսելու հնարավորության համար:
Ավելի վաղ հայտնի Է դարձել, որ Բարաք Օբաման համաձայնել Է 400 հազար դոլարի դիմաց սեպտեմբերին ելույթ ունենալ Նյու Յորքում: Դա կրկնակի ավելի Է այն հոնորարի առավելագույն չափից, որն իր դասախոսությունների համար վերցնում Էր նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: Fox News հեռուստաալիքի տվյալների համաձայն՝ Օբաման համապատասխան պարտավորագիր Է կնքել Cantor Fitzgerald ներդրումային բանկի հետ: Վերջինս սեպտեմբերին Ուոլ սթրիթի առաջատար բանկերի եւ ընկերությունների ղեկավարության համար կազմակերպում Է առողջապահության խնդիրներին նվիրված խորհրդաժողով:
Հեռուստաալիքը հիշեցնում Է, որ երկրի 44-րդ նախագահը կառավարման ութ տարվա ընթացքում բազմիցս իրեն ներկայացրել Է որպես Ուոլ սթրիթի «պարարտ կատուների» դեմ պայքարող մարտիկ, որոնք, նրա կարծիքով՝ շատ բանով հրահրեցին 2008 թվականի ֆինանսական ճգնաժամը: Օբաման դիմակայում Էր ընչաքաղցությանը եւ անսահման հարստացմանը, սակայն այժմ չի կարողացել անդրդվելի մնալ գայթակղության հանդեպ, ընդգծել Է հեռուստաալիքը:   
Հայտնի Է, որ Սպիտակ տնից հեռանալուց հետո ելույթի համար Բիլ Քլինթոնի հոնորարները 2001 – 2015 թվականներին գերազանցում Էին 200 հազար դոլարը, իսկ Ջորջ Բուշ Կրտսերինը հասնում Էին 175 հազար դոլարի: Օբաման առաջիկա չորս շաբաթներին 28 տարբեր միջոցառումներ Է պլանավորել ԱՄՆ-ում եւ Եվրոպայում, հաղորդել Է ՌԻԱ նովոստին:



Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]