Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Գյումրիում անցկացվեց ՀՀ նախագահի մրցանակի համար «Երեխաների խնամքի և պաշտպանության լավագույն մարզական հաստատություն» մրցույթը

Գյումրիում անցկացվեց  ՀՀ նախագահի մրցանակի համար «Երեխաների  խնամքի և պաշտպանության լավագույն մարզական հաստատություն» մրցույթը

ԳՅՈՒՄՐԻ,  28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում ապրիլի 28-ին անցկացվեց ՀՀ նախագահի մրցանակի համար «Երեխաների  խնամքի և պաշտպանության լավագույն մարզական  հաստատություն» մրցույթը: Մրցույթն  անցկացվեց  Գյումրու Ա. Սարգսյանի անվան խաղերի մարզադպրոցում: Մրցույթին մասնակցում էին հանրապետության մարզերի մանկատների, գիշերօթիկ հաստատությունների  և հոգածության  կենտրոնների 12 թիմ՝ Շիրակից, Լոռուց, Կոտայքից, Սյունիքից և Գեղարքունիքից: Թիմերը միմյանց հետ մրցեցին 5 մարզաձևում: 
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի և սպորտի բաժնի պետ Վաչիկ Վարդանյանը այս մրցույթն անցկացվում է 2-րդ անգամ: Ի դեպ, 2016 թվականին Երևանում կայացած առաջին մրցույթում հաղթող է ճանաչվել Գյումրու «Երեխաների սոցիալական հոգածության կենտրոն»-ի թիմը: Մրցումների արդյունքում, նույն թիմը նաև լավագույնն  էր այս տարի: Ընդհանուր առմամբ, մրցակցությունը բավական թեժ էր: Լավագույն եռյակը եզրափակում է Գյումրու «Թռչունյան տուն» հաստատությունը, իսկ երկրորդ տեղում «Թիվ 2  գիշերօթիկ դպրոց»-ը:
«Մրցույթը բավական կարևոր է: Ուզում եմ շեշտել, որ ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարությունը մեծ թափ է տալիս մասսայական սպորտի զարգացմանը և մարզական տարաբնույթ միջոցառումներ են անցկացվում հասարակության տարբեր խմբերի հետ՝ նախադպրոցական հիմնարկներ, դպրոցներ, ընտանիքներ, մանկատներ և այլն: Սա ևս հրաշալի առիթ է գնահատելու մեր պատանիների ֆիզիկական պատրաստվածությունը, իսկ այս դեպքում նաև հատուկ հաստատություններում ֆիզիկական դաստիարակության ուղղությամբ տարվող աշխատանքները»,- նշեց Վաչիկ Վարդանյանը:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Խաչիկ Ասրյանը, Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը, մարզպետարանի ու Գյումրու քաղաքապետարանի ներկայացուցիչներ:  Փոխնախարարը, ողջունելով բոլոր մասնակիցներին, կարևորեց 2004 թվականից Հայաստանի Հանրապետությունում և Արցախում ՀՀ նախագահի մրցանակի համար լավագույն մարզական ընտանիք մրցույթը, որն արդեն, լավագույն ավանդույթ հանդիսանալով, շարունակվում է: 
«14 տարի անընդմեջ Հայաստանում և Արցախում լավագույն ավանդույթներ են  ձևավորել ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիքի մրցույթ»-ը, իսկ վերջին 5 տարիների ընթացքում ևս 3 այլ մասսայական միջոցառումներ են իրականցվում՝ «Լավագույն մարզական նախադպրոցական հաստատություն», «Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ» և  «Երեխաների  խնամքի և պաշտպանության լավագույն մարզական  հաստատություն» մրցույթը»,- նշեց Խաչիկ Ասրյանը: 
Մրցանակակիր  թիմերի համար, բացի  ՀՀ նախագահի մրցանակից, գավաթներ էր սահմանել նաև Շիրակի մարզպետը: Պատվոգրեր, շնորհակալագրեր, ինչպես նաև դրամական մրցանակներ ստացան բոլոր թիմերը։
Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]