Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Ավելի էժան եւ արդյունավետ է կանխարգելել քաղցկեղը, քան բուժել այն. Արա Բաբլոյան

Ավելի էժան եւ արդյունավետ է կանխարգելել քաղցկեղը, քան բուժել այն. Արա Բաբլոյան

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավելի ճիշտ է աշխատանք տանել քաղցկեղի եւ նմանատիպ հիվանդությունների կանխարգելման ուղղությամբ, քան գումարներ ծախսել բուժման վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը,  Երևանի պետական բժշկական համալսարանի եւ Ուռուցքաբանության հայկական ասոցիացիայի նախաձեռնությամբ հրավիրված քաղցկեղը վերապրածների կոնգրեսի ընթացքում նման կարծիք հայտնեց ՀՀ Ազգային ժողովի առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը:

«Այս հիվանդության մասին խոսելիս պետք է կրկնել նույն բանը, բայց դա  կրկնություն չէ, դա առողջապահության այն պահանջն է, որ պետք է իրականացնել որպես ռազմավարություն քաղցկեղի դեմ մեր պայքարում: 25 տարի առաջ ես եկա որպես առողջապահության կազմակերպիչ հենց վիրաբուժական սեղանի կողքից, եւ իմ պատկերացումը առողջապահության վերաբերյալ հենց այն էր, ինչ մենք անում ենք բժշկության մեջ ամեն օր, սակայն ես շատ արագ հասկացա, որ դա առողջապահություն չէ, դա ընդամենը առողջապահության մեկ մասն է, որով մենք փորձում ենք արդեն հիվանդ մարդկանց օգնել: Իրականում, առողջապահությունը այդ ձգտումն ու  ջանքերի գործադրումն է՝ ուղղված  մարդկանց առողջ պահելուն»,-ասաց նա:

Արա Բաբլոյանի խոսքով՝ կանխարգելման համար իրականացված աշխատանքները միգուցե չբերեն 100 տոկոսանոց արդյունքի, բայց կնվազեցնեն հիվանդացության դեպքերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]