Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

ՀԱԷԿ երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագիրն ընթանում է ըստ ժամանակացույցի

ՀԱԷԿ երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագիրն ընթանում 
է ըստ ժամանակացույցի

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ատոմային էներգետիկայի ոլորտում ՀԱԷԿ երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագիրը շարունակվում է ըստ ժամանակացույցի: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը: Նա ընդգծեց, որ չնախատեսված խնդիրներ չկան։

«Ավելին, առկա են մի շարք խնայողություններ՝ նախատեսված նախագծային հաշվարկներից: Ատոմակայանը մայիսից մինչեւ հուլիսի առաջին կեսը կդադարեցնի աշխատանքները պլանային վերանորոգման նպատակով: Եվս մեկ պլանային վերանորոգում կիրականացվի 2018թ-ին, ինչով կավարտվեն ատոմային էներգաբլոկի շահագործման երկարացման բոլոր աշխատանքները»,-ասաց նա։

Ինչ վերաբերում է ատոմակայանի նոր էներգաբլոկի կառուցմանը եւ նախատեսվող հզորությանը, ապա Հայկ Հարությունյանը նշեց, որ ներկայումս դիտարկվում են տարբեր սցենարներ, ուսումնասիրվում են բազմաբնույթ տեխնոլոգիաներ:

«Այս պահին հստակ ներդրող չկա, նախագիծը դեռ պլանային փուլում է։ Կարող ենք ասել միայն, որ նոր էներգաբլոկը կկառուցվի այն ժամանակ, երբ հինը շահագործումից դուրս կգա»,-ավելացրեց նա։

Փոխնախարարը հիշեցրեց նաեւ, որ 2017թ. նվազեցվեցին էլեկտրաէներգիայի եւ գազի սակագները։ Դրա հետ մեկտեղ, այս տարվա առաջին եռամսյակի արդյունքում առկա են բավական դրական միտումներ էլեկտրաէներգիայի արտադրության եւ արտահանման ոլորտում: Արտադրությունն աճել է մոտ 9,3 տոկոսով, արտահանումը եւ ներքին սպառումը եւս աճել են:

«2016թ. ընթացքում կրճատվել է հայկական էլեկտրական ցանցերում կորուստների թիվը, ավելացել է հիդրոէներգետիկայի մասնաբաժինն էներգետիկ համակարգում։ Սա դրական ազդեցություն ունի էներգետիկայի ողջ համակարգի կայունության եւ հեռանկարային զարգացման համար»,-հավելեց նա։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]