Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Apple-ն անվարորդ ավտոմեքենաների փորձարկումներ Է սկսել

Apple-ն անվարորդ ավտոմեքենաների փորձարկումներ Է սկսել

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Apple-ն սկսել Է Lexus RX450h հիմքի վրա անվարորդ ավտոմոբիլների փորձարկումները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Bloomberg գործակալությանը:
Այն բանից գրեթե երկու շաբաթ անց, երբ Apple.Inc-ն ստացավ Կալիֆոռնիայում ինքնավար ավտոմոբիլների իր տեխնոլոգիայի թեսթավորման թույլտվություն, ականատեսներն արել են ավտոմեքենայի առաջին լուսանկարները Սիլիկոնային հովտի ճանապարհներին: Ապրիլի կեսերին նահանգի իշխանություններն ըկերությանը տվել են թույլտվություններ 2015 թվականի Lexus RX450h երեք հիբրիդային ավտոմեքենաների համար: Դրանք վարելու իրավունք ունեն վեց փորձարկող վարորդներ՝ երկուական վարորդ յուրաքանչյուր ավտոմեքենայի համար:      
Bloomberg-ի ներկայացրած լուսանկարներում պատկերված Է սպիտակ Lexus RX450h՝ հանդերձված բազմաթիվ տվիչներով: Ավտոմոբիլները սարքավորված են մի քանի խցիկներով տեսածիրի շրջադիտման  համար, ԱՄՆ-ի Velodyne ընկերության 64-ալիքանոց լիդարով եւ երկու ռադիոտեղորոշման կայաններով: Անվարորդ ավտոմեքենաների վրա տեղակայված բոլոր սարքերն Apple փոխ Է առել այլ արտադրողներից, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]