Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԵԽԽՎ-ն Պեդրո Ագրամունտին վեհաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու համար կփոխի կանոնակարգը

 ԵԽԽՎ-ն Պեդրո Ագրամունտին վեհաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու համար 
կփոխի կանոնակարգը

ԵՐԵՎԱն, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հունիսյան նստաշրջանի առաջին իսկ օրը փոփոխության կենթարկվի վեհաժողովի կանոնակարգը և կնախատեսվի հատուկ դրույթ` Պեդրո Ագրամունտին վեհաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանը:

Նա գրել է, որ Պեդրո Ագրամունտն ընտրել է մինչև վերջ իրեն խայտառակելու տարբերակը՝ ապրիլի 28-ի առավոտյան չներկայանալով ԵԽԽՎ բյուրոյի նիստին և չներկայացնելով իր հրաժարականը, ինչպես խոստացել էր:

«Ստեղծված իրավիճակում, ԵԽԽՎ Բյուրոն ստիպված էր կայացնել նրան դե ֆակտո իմփիչմենթի ենթարկելու ստորացուցիչ և աննախադեպ որոշում:

Ի դեպ, Բյուրոյում այդ որոշմանը կողմ են արտահայտվել բոլոր պատգամավորները՝ քսանյոթ, իսկ ձեռնպահ են քվեարկել երեք պատգամավոր՝ Իսպանիայից և  Ադրբեջանից: Որպես ստեղծված ամոթալի իրավիճակի իրավական հանգուցալուծում՝ հունիսյան նստաշրջանի առաջին իսկ օրը փոփոխության կենթարկվի ԵԽԽՎ կանոնակարգը և կնախատեսվի հատուկ դրույթ՝ Պեդրո Ագրամունտին արդեն դե յուրե հեռացնելու ԵԽԽՎ նախագահի պաշտոնից, եթե, իհարկե, մինչ այդ նա շարունակի հայտնի կենդանու համառությամբ չներկայացնել իր հրաժարականը»,- գրել է Սամվել Ֆարմանյանը:

Նա հավելել է, որ մայիսին Պրահայում տեղի կունենա ԵԽԽՎ ԵԺԿ խմբակցության արտահերթ նիստ՝ քննարկելու այս խայտառակ ու աննախադեպ իրավիճակը: Իսկ ԵԺԿ-ն հատուկ նիստ կհրավիրի Բրյուսելում՝ քննարկելու Պեդրո Ագրամունտի ամոթալի վարքագիծը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]