Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ինդոնեզիայում ֆետվա են հրատարակել 18-ից ցածր տարիքի աղջիկների ամուսնության դեմ

Ինդոնեզիայում ֆետվա են հրատարակել 18-ից ցածր տարիքի աղջիկների ամուսնության դեմ

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինդոնեզիայում մուսուլման կին հոգեւորականների կոնգրեսը ֆետվա Է հրատարակել 18-ից ցածր տարիքի աղջիկների ամուսնության դեմ: Կոնգրեսի մասնակից կանայք հորդորել են տեղի կառավարությանը՝ կանանց համար ամուսնանալու նվազագույն տարիքը ներկայիս 16 տարեկանից ավելացնել մինչեւ 18, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Նրանք համոզված են, որ վաղ ամուսնությունն ինդոնեզացի աղջիկներին խանգարում Է շարունակելու ուսումը, իսկ ամուսնական միությունների կեսն ավարտվում Է ամուսնալուծությամբ:
Ֆետվան իրավական դիրքորոշում Է որեւԷ հարցի վերաբերյալ, որը ձեւակերպում են մուսուլմանական հոգեւորականության ներկայացուցիչները: Այն իրավական ուժ չունի, սակայն ազդեցություն ունի հավատացյալների շրջանում:  
Ինդոնեզիան աշխարհի խոշորագույն երկիրն Է իսլամ դավանող բնակչության թվաքանակով: 2010 թվականի մարդահամարի ընթացքում երկրի 10 բնակչից ինն իրեն համարել Է մուսուլման: Կղզի-պետությունը նաեւ աշխարհի առաջատարն Է անչափահաս հարսնացուների թվով: ՄԱԿ-ի Մանկական հիմնադամը (ՅՈւՆԻՍԵՖ) պարզել Է, որ յուրաքանչյուր չորրորդ ինդոնեզուհին ամուսնացել Է մինչեւ 18 տարեկան դառնալը:



Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]