Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Գիտնականները գտել են ճարպակալման ծագումնաբանական նախահակվածությունից ազատվելու միջոցը

Գիտնականները գտել են ճարպակալման ծագումնաբանական նախահակվածությունից ազատվելու միջոցը

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գիտնականների միջազգային կոլեկտիվը հանգել Է այն եզրակացության, որ ֆիզիկական ակտիվության կանոնավոր պարապմունքները կարող են նվազեցնել ծագումնաբանական գործոնների բացասական ազդեցությունը, որոնք կանխորոշում են մարդու ճարպակալման հակվածությունը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, համապատասխան հետազոտությունը հրապարակված Է PLOS Genetics հանդեսում:
Մասնագետները պարզել են, որ կանոնափոր ֆիզիկական վարժությունները նվազեցնում են FTO գենի ակտիվությունը, որը ճարպակալման հավանականությունը բարձրացնում Է երեսուն տոկոսով:
Գիտնականները նման եզրակացությունների են հանգել՝ կատարելով այն տվյալների մետաանալիզ, որոնք միավորում են ավելի քան 200 հազար մարդու վերաբերող տեղեկատվությունը: Մասնագետները կարծում են, որ ֆիզկուլտուրայով զբաղվելը, հավանաբար, փոխում Է ոչ միայն FTO-ի, այլեւ այն մյուս 11 գեների ակտիվությունը, որոնք հայտնաբերվել են հետազոտության ընթացքում եւ նույնպես կապված են ճարպակալման հետ:
Նշվում Է, որ ֆիզիկական ակտվությունն առաջվա պես մնում Է այն գլխավոր գործոնը, որը նվազեցնում Է մարդու մարմնի ավելորդ զանգվածի հայտնվելու ռիսկը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]