Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Մեկնարկեց Հայաստանի լողի առաջնությունը

Մեկնարկեց Հայաստանի լողի առաջնությունը

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում մեկնարկեց Հայաստանի լողի առաջնությունը, որին մասնակցում են 125 մարզիկ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  առաջնության մեկնարկային օրը լողորդները ուժերն են չափել 50 մ ազատ ոճ, 100 մ բրաս, 100 մ թիկնալող, 400 մ ազատ ոճ, 4 x 50 մ ազատ ոճի փոխանցալող մրցաձևերում:

50 մետր ազատ ոճ տղաներից չեմպիոն դարձավ Վահան Մխիթարյանը, իսկ աղջիկներից` Վարսենիկ Մանուչարյանը: 100 մետր բրաս լողաձևում լավագույնները Լևոն Վարդանյանը և Էլեն Սայանն էին: 100 մետր թիկնալողում  ոսկե մեդալակիրներ դարձան Անի Պողոսյանը և Մայքլ Բրաունը:

400 մետր ազատ ոճում լավագույն արդյունք գրանցեցին Գևորգ Մարկոսյանը և Վարսենիկ Մանուչարյանը: Փոխանցումալողում թիմերի չեմպիոններ դարձան «Ակվլենդ»-ի աղջիկների և Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի օլիմպիական հերթափոխի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոցի  տղաների թիմերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]