Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հայոց ցեղասպանության փաստերը խեղաթյուրող հոլիվուդյան ֆիլմը կատարյալ ձախողում է ապրել

Հայոց ցեղասպանության փաստերը խեղաթյուրող հոլիվուդյան ֆիլմը կատարյալ ձախողում է ապրել

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմին զուգահեռ Թուրքիայի իշխանությունների ջանքերով նկարահանված «Օսմանյան լեյտենանտը» ֆիլմը կատարյալ ձախողում է գրանցել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին են վկայում ֆիլմի մասին կինոքննադատների կարծիքներն ու կինոթատրոններում տոմսերի քիչ վաճառքը:

Միացյալ Նահանգների 216 կինոթատրոններում մարտի 10-ից ցուցադրության հանված ֆիլմը մարտի 23-ի դրությամբ հավաքել է ընդամենը 240,978 ԱՄՆ դոլար:

Ֆիլմերի ամենամեծ ինտերնետային բազայում` IMDb-ում, ֆիլմի վարկանիշը խիստ ցածր է` 4.7:

Կինոքննադատների գնահատականները ևս խիստ բացասական են: Rotten Tomatoes կայքում ֆիլմի վարկանիշն ընդամենը 21 տոկոս է: Գրախոսությունների ճնշող մեծամասնությունը բացասական է, ընդ որում նշվում է, որ ֆիլմի հեղինակները նպատակ են ունեցել «խեղաթյուրել պատմությունը»:

Metacritic-ում ևս ֆիլմը ցածր գնահատական ունի` 26: Ընդ որում, բոլոր հոդվածները քննադատական են:

«Օսմանյան լեյտենանտը» ֆիլմը պատմում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին թուրք սպայի և ամերիկուհի բուժքրոջ սիրո մասին: Այստեղ շեշտադրված է այն գաղափարը, որ Օսմանյան կայսրության տարբեր ազգերի ներկայացուցիչները զոհվել են բացառապես պատերազմական գործողությունների հետևանքով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]