Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Կարեն Կարապետյանը և Արգենտինայի դեսպանը քննարկել են տնտեսական կապերի զարգացմանն առնչվող հարցեր

Կարեն Կարապետյանը և Արգենտինայի դեսպանը քննարկել են տնտեսական  կապերի 
զարգացմանն առնչվող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ապրիլի 28-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գոնսալո Ուռիոլաբեիտիային: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Վարչապետը նշել է, որ երկու երկրներն ունեն ամուր բարեկամական կապեր, ինչը պայմանավորված է նաև կենսունակ արգենտինահայ համայնքով, և Հայաստանը պատրաստ է ընդլայնել համագործակցության օրակարգը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում: Կարեն Կարապետյանը կարևորել է առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը՝ նշելով, որ թեև Արգենտինան Հայաստանում օտարերկրյա ներդրումների ծավալով մեծ մասնաբաժին ունի, այդուհանդերձ, ապրանքաշրջանառության ցուցանիշները գոհացուցիչ չեն, և դեռևս շատ անելիք կա առկա ներուժը լիարժեք իրացնելու ուղղությամբ: Վարչապետն առաջարկել է դիտարկել արգենտինական բիզնեսի համար մեր երկրում գործարար համաժողով կամ բաց օրեր կազմակերպելու հարցը՝ ինչպես Հայաստանի, այնպես էլ երրորդ երկրների շուկաների ներդրումային հնարավորություններին ծանոթացնելու նպատակով: Կառավարության ղեկավարը նաև հաջողված է համարել Հայաստանում «Արգենտինական գինու շաբաթ»-ի անցկացումը:

Գոնսալո Ուռիոլաբեիտիայի խոսքով՝ Արգենտինան մշտապես կարևորել է բարեկամ Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը, որոնք այսօր բարձր մակարդակի վրա են և պետք է աշխատել, որպեսզի այդ մոտեցումը հավասարապես արտացոլվի նաև տնտեսական գործակցության ոլորտում: Նա նշել է, որ դեսպանությունն ակտիվ աշխատում է ՀՀ համապատասխան պետական գերատեսչությունների հետ փոխշահավետ ներդրումային ծրագրերի շուրջ և մանրամասներ ներկայացրել դրանց ընթացքի վերաբերյալ:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ հայ-արգենտինական տնտեսական գործակցության համար առանձնահատուկ կարևորություն ունի գյուղատնտեսության ոլորտը: Կողմերը մտքեր են փոխանակել ագրոբիզնեսի կազմակերպման, գյուղտեխնիկայի և սարքավորումների ձեռքբերման, խորհրդատվական աշխատանքների կազմակերպման շուրջ: Երկուստեք կարևորվել է զբոսաշրջության խթանմանն ուղղված քայլերի ձեռնարկումը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]