Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Հայաստանի դեսպանը հանդիպել է Արևելյան գործընկերության Էստոնիայի հատուկ պատվիրակի հետ

Հայաստանի դեսպանը հանդիպել է Արևելյան գործընկերության Էստոնիայի հատուկ 
պատվիրակի հետ

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էստոնիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը (նստավայրը՝ Վիլնյուս) ապրիլի 27-ին Տալլինում հանդիպում ունեցավ Արևելյան գործընկերության Էստոնիայի հատուկ պատվիրակ, Արևելյան գործընկերության էստոնական կենտրոնի տնօրեն Յաան Ռեյնհոլդի հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Հանդիպմանը քննարկվեցին ԵՄ-ում էստոնական նախագահությանն առնչվող հարցեր: Ուշադրության կենտրոնում էին էստոնական կողմի՝ տարվա ընթացքում կազմակերպվելիք միջոցառումները և դրանցում Հայաստանի մասնակցությունը:
Յաան Ռեյնհոլդը տեղեկացրեց, որ տարվա ընթացքում կանցկացվեն նախարարական, լրատվական և քաղաքացիական հասարակության ֆորումներ, իսկ հոկտեմբերին կազմակերպվելիք Արևելյան գործընկերության չորրորդ ֆորումն առավելապես կառնչվի բիզնես-բարձր տեխնոլոգիաներ կապին, թվային հասարակությանը, էլեկտրոնային կառավարմանը:

Դեսպան Մկրտչյանն ընդգծեց, որ Հայաստանի կառավարության առաջնային ուղղություններից է Հայաստանում բարձր տեխնոլոգիաների կիրառման միջոցով առավել արդյունավետ կառավարման մոդելների կիրառումը: Դեսպանը նշեց, որ այս իմաստով էստոնական փորձը կիսելու պատրաստակամությունը ողջունելի է և հույս հայտնեց, որ ԵՄ էստոնական նախագահության առաջնահերթություններից ելնելով բարձր տեխնոլոգիաների ոլորտում հայ-էստոնական համագործակցությունն առավել ինտենսիվ կդառնա:

Ապրիլի 27-ին դեսպան Մկրտչյանը հանդիպեց Էստոնիայի ԱԳՆ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի ղեկավար Մարտին Ռոջերին: Հանդիպման ընթացքում քննարկվեց փոխադարձ երկկողմ այցերի կազմակերպման կարևորությունը: Մարտին Ռոջերը ներկայացրեց ԵՄ նախագահությունում Էստոնիայի առաջնայնությունները: Էստոնացի դիվանագետը ողջունեց այն փաստը, որ Հայաստան-ԵՄ երկկողմ հարաբերությունները կարգավորող նոր իրավական փաստաթղթի շուրջ բանակցությունները հաջող ավարտին են հասցվել:

Դեսպան Մկրտչյանը նշեց, որ ԵՄ հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը կոչված է ամրապնդել Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների ինստիտուցիոնալ հիմքը՝ ստեղծելով նոր հնարավորություններ գործընկերության ընդլայնման և խորացման համար: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]