Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՊԵԿ-ը հավաստագիր է հանձնել ևս 8 օրինապահ հարկ վճարողի

ՊԵԿ-ը հավաստագիր է հանձնել ևս 8 օրինապահ հարկ վճարողի

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական եկամուտների կոմիտեն ամփոփել է «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագրերի շնորհման 6-րդ փուլի արդյունքները: ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանն ապրիլի 28-ին հավաստագրեր է հանձնել ևս 8 տնտեսվարողի: Դիմում ներկայացրած բիզնեսի 22 ներկայացուցիչներից սահմանված չափանիշներին չի համապատասխանել մեկը, իսկ մնացած 13 դիմումն ուսումնասիրության ընթացքում է: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Տարեսկզբից առ այսօր օրինապահ հարկ վճարողի հավաստագրի ստացման դիմում են ներկայացրել 133 տնտեսվարողներ, որոնցից 84-ի դիմումը բավարարվել է, 36-ինը՝ մերժվել, իսկ 13 դիմում ուսումնասիրության փուլում է: Օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստացած տնտեսվարող սուբյեկտների ցանկերը հրապարակված են հարկային մարմնի պաշտոնական կայքում:

Օրինապահ հարկ վճարողների ցանկ

  1. «ՄԵԴՊՐՈ» ՍՊԸ
  2. «ՎԻՆԹԵՐ ՖԼԱՈՒԵՐ» ՍՊԸ
  3. «ՀՈՐԱՏԱՆՑՔ» ՍՊԸ
  4. «ՍՏԱՏՈՒՍ ՄԵՅՔԵՐ» ՍՊԸ
  5. «ԼԵՎՈՆ ԵՎ ԼԱՄԱՐԱ ԴԵՂԱՏՈՒՆ» ՍՊԸ
  6. «ՍԵՐՎԱ ՊԼՅՈՒՍ» ՍՊԸ
  7. «ՎԱԴԱՏԵՔ» ՓԲԸ
  8. «ԷՆԵՐԳՈ ԻՆՎԵՍՏ ՀՈԼԴԻՆԳ» ՓԲԸ

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]