Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ստոլտենբերգը Թուրքիային հորդորել է հարգել օրենքի գերակայությունը

Ստոլտենբերգը Թուրքիային հորդորել է հարգել օրենքի գերակայությունը

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտոնբերգը նախազգուշացրել է Թուրքիային հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո երկրում սկսված ձերբակալությունների, կալանավորումների ու աշխատանքի ազատումների հարցով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է BBC-ի թուրքական ծառայությունը:

Մալթայում ԵՄ անդամ երկրների պաշտպանության նախարարների հավաքի ժամանակ Ստոլտենբերգն ասել է. «Թուրքիան ունի իրավունք պաշտպանելու ինքն իրեն և դատելու ձախողված ռազմական հեղաշրջման փորձի թիկունքում կանգնած մարդկանց: Սակայն այս ամենը պետք է արվի` հարգանք ցուցաբերելով օրենքի գերակայության նկատմամբ»:

Նա ընդգծել է, որ կարևորում է այդ արժեքները և խնդրի առնչությամբ խոսել է Թուրքիայի ղեկավարության հետ:

Թուրքիայում 2016 թվականի հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո երկրում ձերբակալվել է շուրջ 47 հազար մարդ: Հարյուր հազարավորներն ազատվել են աշխատանքից:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]