1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Բյուլբյուլօղլին խայտառակվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի թեկնածուների լսումների ժամանակ

Բյուլբյուլօղլին խայտառակվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի թեկնածուների 
լսումների ժամանակ

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի պաշտոնին հավակնող Ադրբեջանը ներկայացնող Փոլադ Բյուլբյուլօղլին ապրիլի 27-ին Ֆրանսիայում կայացած թեկնածուների լսումների նիստի ժամանակ խայտառակ իրավիճակում է հայտնվել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նիստի նախագահը զգուշացրել է Բյուլբյուլօղլիին, որ թեկնածուները պարտադիր կերպով պետք է խոսեն անգլերեն կամ ֆրանսերեն: Դեսպանը գրավոր պատրաստած մի քանի նախադասություն կարդալուց հետո, սակայն, ներողություն է խնդրել և անցել է ռուսերենին: «Ինքս գոհ չեմ իմ անգլերենի մակարդակից, սակայն կարևորը դա չէ, կարևորը այն է, թե ինչ կա մարդու գլխում»,- նշել է նա:

Բյուլբյուլօղլին չի կարողացել նաև հավուր պատշաճի պատասխանել նիստի ներկաների հարցերին` շարունակ շեշտադրելով միայն այն փաստը, իբր պատրաստվում է մեծ գումարներ բերել ՅՈՒՆԵՍԿՕ-ին տարբեր ծրագրերի իրականացման համար:

Ուշագրավ է, որ համաշխարհային ժառանգության պահպանությամբ զբաղվող ամենահեղինակավոր կառույցներից մեկի` ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի պաշտոնին հավակնում է մի մարդ, ում մշակույթի նախարար լինելու օրոք Ադրբեջանում վայրենաբար ոչնչացվեցին Նախիջևանի՝ Հին Ջուղայի հայկական միջնադարյան խաչքարերը, որոնք ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվել էին Համաշխարհային ժառանգություն: Այս հանցանքի կատարման ամբողջ ընթացքում Բյուլբյուլօղլին բառ անգամ չի արտասանել կատարվածը դատապարտելու կամ այն կանխելու նպատակով:

Բացի այդ, արդեն Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանի պաշտոնում նա բազմիցս կիրառել է ռազմական հռետորաբանություն` պատրաստակամություն հայտնելով զենք վերցնել ու կռվել հայերի դեմ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]