Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Թրամփը 1 մլրդ դոլար Է ակնկալում ստանալ Հարավային Կորեայից THAAD համակարգի համար

Թրամփը 1 մլրդ դոլար Է ակնկալում ստանալ Հարավային Կորեայից THAAD համակարգի համար

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է, թե ցանկանում Է, որ Հարավային Կորեան մեկ միլիարդ դոլար վճարի THAAD հակահրթիռային պաշտպանության համակարգի համար: Նա նաեւ նշել Է, որ նաեւ ցանկանում Է վերանայել կամ ազատվել Սեուլի հետ «սարսափելի» առեւտրական համաձայնագրից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:
Մինչդեռ, ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, Կորեայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարությունը հայտարարել Է, որ հենց ԱՄՆ-ը պետք Է հոգա THAAD հակահրթիռային համակարգի ծախսերը: Հարավային Կորեան չի փոխել իր «հիմնական դիրքորոշումը». երկրի կառավարությունը միայն տարածք Է տրամադրում ԱՄՆ-ին համակարգի տեղակայման համար, իսկ ԱՄՆ-ը պաստախանատվություն Է կրում տեղակայման ու կառավարման համար, ասված Է գերատեսչության հայտարարության մեջ:
Ավելի վաղ ԱՄՆ-ի Խաղաղօվկիանսյան հրամանատարության հրամանատար ծովակալ Հարի Հարիսը հայտարարել Է, որ Հարավային Կորեայում ամերիկյան THAAD հակահրիռային պաշտպանության համակարգը կտեղակայվի մոտ օրերս:   
Բալիստիկ հրթիռների կալանման ամերիկյան նորագույն THAAD համակարգի սարքավորումն ապրիլի 26-ի առավոտյան Հարավային Կորեայում հասցրել են համակարգի տեղակայման վայր, ինչի մասին ավելի վաղ հայտնել Է Ռյոնհապ գործակալությունը: Սպասվում Է, որ մայիսին համակարգի տեղակայումը պետք Է ավարտված լինի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]