Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Բունդեսթագը հավանություն տվեց դեմքը լիովին ծածկող հագուստն արգելող օրինագծին

Բունդեսթագը հավանություն տվեց դեմքը լիովին ծածկող հագուստն արգելող օրինագծին

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բունդեսթագն ապրիլի 27-ին հավանություն Է տվել այն օրինագծին, որն արգելում Է դեմքը լիովին ծածկող հագուստ կրելը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս արգելքը կվերաբերի պետական ծառայողներին, դատավորներին եւ զինվորականներին:   
«Ինտեգրացումը, բացի այլ բաներից, նշանակում Է, որ մենք պետք Է պարզորոշ ցուցադրենք եւ պատվաստենք մեր արժեքները, ինչպես նաեւ ցույց տանք, թե որտեղ են ընկած մյուս մշակույթների նկատմամբ մեր հանդուրժողության սահմանները,- մեջբերում Է անում Reuters գործակալությունը Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզիերի խոսքից:- Օրինագիծը, որին մենք հավանություն ենք տվել, մեծ ավանդ կներդնի այդ գործում»:  
Նշվում Է, որ անցյալ տարվա դեկտեմբերին դեմքը լիովին ծածկող հագուստն արգելելու կոչ Է արել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]