Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Վախճանվել է ամերիկահայ գրող Փիթեր Սուրյանը

Վախճանվել է ամերիկահայ գրող Փիթեր Սուրյանը

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մահացել է ամերիկահայ գրող Փիթեր Սուրյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց թարգմանիչ Արամ Արսենյանը, նա մահացել է ապրիլի 27-ին 84 տարեկանում՝ ծանր հիվանդությունից: Վերջին մեկ ամսում Փիթեր Սուրյանը 2-3 վիրահատություն է տարել:

«Փիթեր Սուրյանը հրաշալի գրող էր, բազմագիտակ գիտնական, մեծ հայասեր, անչափ պատասխանատու անձնավորություն: Գործից դուրս հրաշալի անձնավորություն էր, պարկեշտ և բարի»,-ասաց Արամ Արսենյանը, ով 12 տարուց ավելի աշխատել է Փիթեր Սուրյանի հետ` թարգմանելով նրա գրքերը:

Փիթեր Սուրյանը բազմաթիվ գրքերի հեղինակ է: Նա ունի Հայաստանում տպագրված 5 գիրք: Դրանցից մեկի` «Լավագույնը և վատթարը ժամանակներից» խորագրով գրքի, շնորհանդեսը տեղի ունեցավ  նրա մահվանից մեկ շաբաթ առաջ Ավ. Իսահակյանի անվան գրադարանում:

Փիթեր Սուրյանի հոգեհանգիստը տեղի է ունենալու Նյու Յորքի Սուրբ Վարդան եկեղեցում:

Գրող, հրապարակախոս, անգլերեն լեզվի ու գրականության պրոֆեսոր Փիթեր Զարեհի Սուրյանը ծնվել է 1933թ. Բոստոնում, մեծացել է Նյու Յորքում։ Սովորել է Ֆիլիպսի ակադեմիայում։ Ավարտել է Հարվարդի համալսարանի ռոմանական լեզուների բաժինը։ Բնակվել է Եվրոպայում, ուսանել է Վերսալում, Սալամանկայի համալսարանում, երկու տարի ծառայել է Գերմանիայում տեղակայված ամերիկյան բանակում։ Տիրապետել է անգլերենին, ‎‎ֆրանսերենին, իսպաներենին ու գերմաներենին։

Եղել է «Արարատ» ամսագրի խմբագրական խորհրդի անդամ, «Անահիտ» գրական մրցանակի ժյուրիի անդամ, Կոլումբիայի համալսարանի Հայկական կենտրոնի տնօրենների խորհրդի անդամ։

Հեղինակ է բազմաթիվ պատմվածքների, երեք վեպի, էսսեների, գրաքննադատական ու հեռուստատեսային-վերլուծական հոդվածների ժողովածուի։ Փիթեր Սուրյանի գրաքննադատական և վերլուծական հոդվածների շարքում առանձնանում են Վիլյամ Սարոյանի և Ֆրանց Վերֆելի ստեղծագործություններին նվիրված աշխատությունները, որոնք ընդգրկված են տարբեր գիտական ժողովածուներում։ Հայերեն լույս են տեսել «Ընթրիք օտարների հետ» պատմվածքների ժողովածուն (Երևան, 2010) և «Դարպաս» (Երևան, 2011) վեպը։

Նրա վեպերից են նաև «Միրի»-ն (1957), «Լավագույնը և վատթարը ժամանակներից» (1961):

2010 թվականին Փիթեր Սուրյանը դասախոսություններով հանդես է եկել հայաստանյան մի շարք բուհերում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]