Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Օդեսայում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը

Օդեսայում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օդեսայում Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ ապրիլի 24-ին Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոսի և տեղի հայերի մասնակցությամբ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Ապրիլի 24-ի Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար-հուշարձանի մոտ աղոթք հնչեցվեց ի հիշատակ Հայոց ցեղասպանության նահատակների, որից հետո Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոսության, Օդեսայում հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների և հայ համայնքի կողմից ծաղկեպսակներ և ծաղիկներ զետեղվեցին խաչքարի մոտ:

Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոս Հայկ Ղուլյանը Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի, դրա շրջանակներում կազմակերպվող միջոցառումների խորհրդի, ինչպես նաև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման վերաբերյալ հարցազրույց է տվել Օդեսայի «Գլաս», «Ստրանա Սովետով» և «Պլյուս» հեռուստաալիքներին:

Հարցազրույցում ՀՀ գլխավոր հյուպատոսը մանրամասն անդրադարձել է Օսմանյան կայսրությունում 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին տեղի ունեցած գործընթացներին, հայերի դեմ իրագործված ցեղասպան քաղաքականությանը և դրա հետևանքներին:

Ապրիլի 27-ին Օդեսայում կազմակերպվեց նաև Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի ցուցադրությունը։

Ծաղկեպսակների զետեղման արարողություններ են տեղի ունեցել նաև Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոսության հյուպատոսական շրջանում գտնվող Նիկոլաևի, Խերսոնի, Կիրովոգրադի մարզերում տեղադրված հուշարձանների մոտ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]