Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մարզային ներդրումային 4 ծրագրի ֆինանսավորման արդյունքում կստեղծվի շուրջ 50 աշխատատեղ

Մարզային ներդրումային 4 ծրագրի ֆինանսավորման արդյունքում կստեղծվի շուրջ 50 
աշխատատեղ

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի  մարզային այցելություններից հետո ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն ներկայացված  ներդրումային ծրագրերից ևս 2  ծրագիր ֆինանսավորվել է, ինչի արդյունքում նախատեսվում է ստեղծել 20-ից ավելի աշխատատեղ: Օրեր առաջ էլ ֆինանսավորում ստացած 2  ծրագրի մեկնարկով  շուրջ 30 աշխատատեղ կստեղծվի: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից: 

Մասնավորապես,  Արագածոտնի մարզի «Մետաղի հղկումից և մշակումից  պատրաստվող  իրերի արտադրության հիմնում» ներդրումային ծրագրով ակնկալվող 15,0 մլն ՀՀ դրամ գումարից  սիրիահայ ներդրողին տրամադրվել է 10,0 մլն ՀՀ դրամը` ՓՄՁ ներդրումներ ՈՒՎԿ ՓԲԸ վարկավորման («ՓՄՁ ներդրումներ»  Ունիվերսալ Վարկային Կազմակերպություն ՓԲԸ)  հաշվին տարեկան 11% տոկոսադրույքով: Սիրիահայերի աջակցության ծրագրի շրջանակներում նախատեսվում է տրամադրել  ևս  5,0 մլն դրամը` տարեկան 4% տոկոսադրույքով:  Ծրագրով նախատեսվում է հիմնել  մետաղի հղկումից և մշակումից պատրաստվող իրերի արտադրություն` վառարաններ, բժշկական էլեկտրական և մեխանիկական մահճակալներ, ակնաբուժական աշխատասեղան, բժշկական հետազոտման թախտ, հիվանդի սայլակ, ճաղավանդակներ և մետաղի գերճշգրիտ հղկում իրականացնող հաստոցի օգտագործմամբ արտադրվող այլ գույք: Ծրագրի արդյունքում ակնկալվում է ստեղծել 5 հիմնական աշխատատեղ: 

Հաջորդ՝ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի «Որակյալ պանրի արտադրության կազմակերպում՝  կիրառելով ժամանակակից տեխնոլոգիաներ» ծրագրի իրագործման դեպքում ակնկալվում է ստեղծել 16-18 նոր աշխատատեղ: Այս ծրագրով  ակնկալվող 42,0 մլն ՀՀ դրամից արդեն իսկ տրամադրվել է 10,0 մլն ՀՀ դրամը ՓՄՁ ներդրումներ ՈՒՎԿ ՓԲԸ վարկավորման հաշվին` տարեկան 12% տոկոսադրույքով: Ծրագրով նախատեսվում է վերազինել գործարանը նոր սարքավորումներով և արտադրել բարձր որակական  չափանիշներով  պանիրներ (սեփական  բրենդային արտադրանքի տեսքով):

Արդեն ֆինանսավորված Լոռու մարզի «Ֆերմերային տնտեսության զարգացում» ծրագրով ակնկալվում է ստեղծել 5 հիմնական, իսկ  Տավուշի մարզի «Ժամականակից տեխնոլոգիաներով բազմաբերք ելակի արտադրություն» ծրագրով էլ 20 աշխատեղ:

Միաժամանակ, Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի «Շինշիլաբուծության տոհմային տնտեսության» ծրագրի  ֆինանսավորման համար արդեն իսկ  կնքվել է վարկային պայմանագիր`  տարեկան 12% տոկոսադրույքով վարկային միջոցների տրամադրման նպատակով: Ծրագրով նախատեսվում է  ստեղծել շինշիլաբուծությամբ զբաղվող մինի ֆերմաների լայն ցանց,  ծրագրի իրականացման արդյունքում կստեղծվի 30 աշխատատեղ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]