Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Թիլերսոնը ՄԱԿ-ի ԱԽ-ի նիստում արծարծելու Է ԿԺԴՀ-ի դեմ նոր միջոցների ձեռնարկման հարցը

Թիլերսոնը ՄԱԿ-ի ԱԽ-ի նիստում արծարծելու Է ԿԺԴՀ-ի դեմ նոր միջոցների ձեռնարկման հարցը

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը պլանավորում Է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում արծարծել ԿԺԴՀ-ի նկատմամբ «հետագա զգալի միջոցների» ձեռնարկման անհրաժեշտության հարցը այդ երկրի կողմից միջուկային զենքի եւ բալիստիկ հրթիռների մշակումը շարունակելու դեպքում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 27-ին այս մասին ՏԱՍՍ-ին հայտարարել Է Մացյալ Նահանգների վարչակազմի պաշտոնական ներկայացուցիչը՝ մեկնաբանելով Անվտանգության խորհրդի՝ ապրիլի 28-ին նշանակված  նախարարական նիստը:  
«Պետքարտուղաը կօգտագործի այդ հնարավորությունը, որպեսզի ամրապնդի մեր ընդհանուր պարտավորությունը, որը հետագա զգալի միջոցների ձեռնարկումն Է ԿԺԴՀ-ի դեմ, եթե նա շարունակի խախտել իր միջազգային պարտավորությունները»,- ասել Է գործակալության զրուցակիցը:
Անվտանգության խորհրդի նիստին սպասվում Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշի, ինչպես նաեւ մի շարք երկրների, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի, Ղազախստանի, Չինաստանի, Սենեգալի, Եթովպիայի, Հարավային Կորեայի եւ Ճապոնիայի արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների  մասնակցությունը: Հանդիպմանը Ռուսաստանը կներկայացնի արտաքին գործերի փոխնախարար Գենադի Գատիլովը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]