Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Լոնդոնում չորս մարդ Է ձերբակալվել հակաահաբեկչական գործողության ընթացքում

Լոնդոնում չորս մարդ Է ձերբակալվել  հակաահաբեկչական գործողության ընթացքում

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չորս մարդ Է ձերբակալվել Լոնդոնի Ուիլեսդենի շրջանում անցկացված հակաահաբեկչական գործողության ընթացքում, եւս մեկ կասկածյալ կին վիրավորվել Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Լոնդոնի ոստիկանությունը:   
Նշվում Է, որ գործողությունն իրականացվել Է ահաբեկչության հակազդմանն ուղղված հետաքննության շրջանակներում: Իրավապահ մարմինների տվյալներով՝ գործողության ընթացքում ոստիկանության աշխատակիցները վիրավորել են կասկածյալներից մեկին՝ մի կնոջ, նա հոսպիտալացված Է եւ չի կարող ձերբակալվել իր վիճակի պատճառով:  
Բոլոր չորսն Էլ ձերբակալվել են ահաբեկչական գրոհների կատարման, նախապատրաստման եւ հրահրման կասկածանքով, նշված Է ոստիկանության հայտարարության մեջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]