Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կոլորադոն ապրիլի 26-ը հռչակել է Հայոց ցեղասպանության հիշատակի օր

Կոլորադոն ապրիլի 26-ը հռչակել է Հայոց ցեղասպանության հիշատակի օր

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Կոլորադո նահանգի պետական օրենսդիր մարմինը ապրիլի 27-ին ընդունել է բանաձև, որով ամեն տարի ապրիլի 26-ը հռչակել է «Հայոց ցեղասպանության հիշատակի Կոլորադոյի օր»: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ներկայացուցիչների պալատի և Սենատի անդամները միաձայն քվեարկել են բանաձևի ընդունման օգտին:

«Այս տարի լրանում է 20-րդ դարի առաջին ցեղասպանության` Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցը, որին 1,5 հայ մլն տղամարդ, կին և երեխա 1915-1923 թվականներին զոհ գնաց թուրքական Օսմանյան կայսրության ցեղասպանական գործողություններին»,- նշվում է բանաձևի սկզբում:

«Մենք` Կոլորադոյի գլխավոր խորհրդի անդամներս ճանաչում ենք 2017 թվականի ապրիլի 26-ը և դրան հաջորդող տարիների ապրիլի 26-ը որպես «Հայոց ցեղասպանության հիշատակի Կոլորադոյի օր: Մենք աջակցություն ենք հայտնում այն ջանքերին, որոնք ուղղված են հայ ժողովրդի հայրենիքի` Հայաստանի և նրա հարևանների միջև կառուցողական ու տևական հարաբերությունների հաստատմանը` հիմնված փաստերի և Հայոց ցեղասպանության ներկայիս հետևանքների ճանաչման և մարդկության դեմ գործված հանցագործության արդար ու համապարփակ միջազգային լուծման վրա»,- ասվում է հայտարարության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]