Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Երևանում մեկնարկեց առաջին միջազգային օպերային փառատոնը

 Երևանում մեկնարկեց առաջին միջազգային օպերային փառատոնը

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երևանի առաջին միջազգային օպերային փառատոնն» իր մեկնարկը տվեց ապրիլի 27-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։ «Երևան առաջին միջազգային օպերային փառատոնը» նվիրված է հայ մեծանուն տենոր Գեղամ Գրիգորյանին:

«Այս փառատոնը շատ կարևոր է, քանի որ նրա շնորհիվ մեզ մոտ եկան հայտնի օտարերկրացի երգիչներ, ովքեր կծանոթանան մեր հիանալի օպերային մշակույթին։ Այդպիսով, իրենք էլ կարող են աշխարհին ներկայացնել Հայաստանը և, ինչու ոչ, այս փառատոնը շատ կարևոր է նաև հայաստանյան երգիչների համար։ Նրանք կարող են շատ բաներ սովորել արտասահմանյան իրենց կոլեգաներից և, իմ կարծիքով, նրանք կձգտեն ավելիին հասնել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Գեղամ Գրիգորյանի դուստրը՝ Հասմիկ Գրիգորյանը։

Համերգի վերջում Հասմիկը կատարեց հատված Անուշ օպերայից։

Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանն ասաց, որ շատ մեծ հույսեր է կապում այս համերգի և ընդհանրապես փառատոնի հետ։ «Համերգին կհնչեն հատվածներ Պյոտր Չայկովսկու «Եվգենի Օնեգին» օպերայից, Ջակոմո Պուչինիի «Չիո-Չիո-Սան» օպերայից «Մադամ Բաթերֆլայ»-ի արիան, կկատարվի նաև հատված Պուչինիի «Մանոն Լեսկո» օպերայից։ Հույս ունեմ, որ հաճելի զգացումներ կունենան և՛ նվագախումբը, և՛ մեներգիչները, և՛ հանդիսատեսն ու, իհարկե, ես։ Ամեն ինչ արվում է ժողովրդի համար»,- եզրափակեց Օրբելյանը։

Միջոցառումը անց է կացվում Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում և կտևի մինչև ապրիլի 30-ը։ Փառատոնի շրջանակում հանդես կգան համաշխարհային ճանաչում ունեցող օպերային երգիչներ: Փառատոնի գեղարվեստական ղեկավարն է Կոնստանտին Օրբելյանը:

Այսօրվա համերգին ելույթ ունեցան սոպրանո Հասմիկ Գրիգորյանը (Լիտվա), տենոր Սթիվեն Կոստելլոն (ԱՄՆ) և բարիտոն Ռոդիոն Պողոսովը (ՌԴ): Համերգի դիրիժորն է Կոնստանտին Օրբելյան: Փառատոնն անցկացվում է Առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]