Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՋՕԸ-երի խոշորացումից պետության բեռը տարեկան նվազում է 450-480 մլն դրամով

 ՋՕԸ-երի խոշորացումից պետության բեռը տարեկան նվազում է 450-480 մլն դրամով

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում գործող 37 ջրօգտագործող ընկերությունները խոշորացվել են և ներկայումս գործում են 14-ը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ապրիլի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը: Նրա խոսքով` խոշորացման արդյունքում ունեցել են կրկնվող հաստիքների կրճատում, ինչի հետևանքով պետության բեռը տարեկան նվազում է 450-480 մլն դրամով:

«Ունեցել ենք նաև ԾԻԳ-երի խոշորացում: 4 ԾԻԳ-երից մեկը` «Արփա-Սևանը» փակվել է, իսկ մնացած 3-ը  միացրել ենք և ներկայումս ունենք մեկ ընդհանուր ԾԻԳ: Արդյունքում տարեկան տնտեսում ենք 50 մլն դրամ և 84 մլն տնտեսում ունեցել ենք «Արփա-Սևան» ԾԻԳ-ի փակմամբ»,- ասաց Հարությունյանը:

ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահը նաև հավելեց, որ զուգահեռ ծրագրեր ունեն ոռոգման համակարգի վերանորոգման, նոր ջրանցքների նորոգման և վերականգման ուղղություններով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]