1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Թրամփն իր վարչակազմին 100-օրվա գործունեության համար «գերազանց» է նշանակել

 Թրամփն իր վարչակազմին 100-օրվա գործունեության համար «գերազանց» է նշանակել

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իշխանության ղեկին լինելու առաջին 100-օրվա գործունեության համար իր վարչակազմին նշանակել է «գերազանց»: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այդ մասին ԱՄՆ նախագահն ասել է The Washington Examiner-ին տված հարցազրույցում:

«Ես գերազանց եմ նշանակել»,- ասել է Թրամփը` պատասխանելով հարցին, թե ինչպիսի գնահատական կտա իր վարչակազմին 100-օրվա գործունեության համար: «Այդ 100 օրվա ամբողջ թեման իսկապես արհեստական չափանիշ եմ համարում: Ես ներդրել եմ բոլոր ջանքերը` մեր նոր ապագայի հիմքերը դնելու համար, այդ թվում` արտասահմանյան երկրների, մասնավորապես, Չինաստանի, Ճապոնիայի, ինչպես նաև շատերի, որոնց հետ մենք ունենք լավ հարաբերություններ»,- ասել է Թրամփը:

Նա ընդգծել է, որ վերջին ժամանակներս հիանալի հիմքեր է դրել Գերմանիայի ու Մեծ Բրիտանիայի հետ հարաբերությունների ուղղությամբ: Թրամփի խոսքով` առաջին 100 օրվա նախագահության ընթացքում ստորագրել է 32 օրինագիծ:

Միաժամանակ, ԱՄՆ առաջնորդը խոստովանել է, որ իր վարչակազմի հաջողությունների մասին ամերիկացիներին տեղեկացնելու առումով «կնշանակեր» «հինգից հանած»: «Չեմ կարծում, որ մենք շատ ենք խոսում այն մասին, թե ինչ ենք անում, քանի որ այնքան զբաղված ենք, որ անգամ չենք խոսում հաջողությունների մասին»,- ասել է նա: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]