Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Պետությունը խրախուսում է ոռոգման կաթիլային համակարգի զարգացումը. Արսեն Հարությունյան

 Պետությունը խրախուսում է ոռոգման կաթիլային համակարգի զարգացումը. Արսեն 
Հարությունյան

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը շատ է կարևորում ոռոգման կաթիլային համակարգի անցումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ապրիլի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը նշեց, որ Վեդու ջրամբարի շինարարության ծրագրով նախատեսվում է 500 հա կաթիլային համակարգի ներդման ծրագիր Արարատի մարզում: Նրա խոսքով` այն պիլոտային է: Իսկ Բաղրամյան-Նորակերտ ոռոգման գծի կառուցմամբ նախատեսվում է 500 հա նոր տարածքների ոռոգում, որին զուգահեռ նաև նախատեսվում է կաթիլային համակարգի ներդրում:

 «Որպես «ջրի ոլորտի կառավարիչ»` բիզնեսի տեսնկյունից ձեռնատու չէ կաթիլային ոռոգման զարգացումը, քանի որ ջրի ծավալը կրճատվելու է, սակայն ամբողջ աշխարհն անցում է կատարում դրան: Ես` որպես ջրային կոմիտեի նախագահ, փորձում եմ ամեն ինչ անել, որպեսզի ջրի օգտագործման քանակներն ավելանան: Ինքս հորդորում եմ, որ կաթիլային համակարգի անցումը լավագույն ձևն է, քանի որ դրանով պետության վրա եղած ոռոգման սակագնի բեռը աստիճանաբար նվազելու է: Նախնական հաշվարկներ կան, որ կաթիլային համակարգի տնտեսումից 4-5 տարում այդ ոլորտում ներդրված գումարը կվերադարձվի»,- ասաց նա` հավելելով, որ ունեն գրանտային ծրագիր, որով կաթիլայի համակարգի 10 տոկոսի ֆինանսավորումը կատարելու է ներդրողը, որպեսզի գյուղատնտեսը շահագրգռվի և կարողանա ներդնել կաթիլային համակարգ:

Հարությունյանի խոսքով, երբ այն պատրաստ լինի, իրենք հանրությանը կհայտարարեն այդ մասին: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]