Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Չեխիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը շատ կարևոր քայլ էր միջազգային ճանաչման ուղղությամբ. Շարմազանով

Չեխիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը շատ կարևոր քայլ էր միջազգային ճանաչման ուղղությամբ. Շարմազանով

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը դրական է գնահատում Չեխիայի խորհրդարանի ստորին պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման բանաձևի ընդունումը, որը շատ կարևոր քայլ է Ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀԿ խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի իշխանությունները` Նախագահ Սարգսյանի գլխավորությամբ, հետևողական են լինելու ցեղասպանությունների և, մասնավորապես, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ընդգծեց Շարմազանովը:

Նա հավելեց, որ Չեխիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը մեծ թափ է հավաքել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի` Չեխիա կատարած այցից հետո: «Դուք տեղյակ եք, որ հենց այցի ժամանակ Չեխիայի նախագահը, խոսելով 1915թ. դեպքերի մասին, օգտագործեց «ցեղասպանություն» եզրույթը, արդեն Երևանում  նա կրկնեց դա, իսկ երկու օր առաջ Չեխիայի խորհրդարանի ստորին պալատը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Մենք շնորհակալ ենք մեր բոլոր գործընկերներին: Ես անձամբ հեռախոսազրույց եմ ունեցել իմ գործընկեր և բանաձևի հեղինակ Ռոբին Բյոնիշի հետ և մեր երախտագիտությունն եմ հայտնել բոլոր նրանց, ովքեր կողմ են քվեարկել և իրենց ներդրումն են ունեցել Ցեղասպանության միջազգային ճանաչման ու  դատապարտման մեջ»,- եզրափակեց ԱԺ փոխնախագահը:

Չեխիայի Հանրապետության խորհրդարանը ապրիլի 25-ին կայացած նիստում ձայների 104 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ հարաբերակցությամբ (96-ը չի քվեարկել) ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]