1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ջրամբարների լրացվածության մակարդակի նվազումը գյուղացիները չեն զգա. Արսեն Հարությունյան

 Ջրամբարների լրացվածության մակարդակի նվազումը գյուղացիները չեն զգա. Արսեն 
Հարությունյան

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախորդ տարվա համեմատ ջրամբարների լրացվածության մակարդակը մոտ 9 տոկոսով նվազել է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ապրիլի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը: Նրա խոսքով` այս տարի բավականին ձնառատ տարի է եղել և բոլորը սպասում էին, որ ջրամբարների լցվածությունը պետք է բարձր լիներ, բայց նախորդ տարիների համեմատ ձնհալքի համար չեն եղել անձրևներ, որոնք ձնհալքը կուղղորդեին դեպի ջրամբարներ:

«Փոխարենը եղել են արևոտ օրեր` գոլորշիացումը շատ է եղել, ինչի արդյունքում ջրամբարները քիչ են լցվել: Այս պահի դրությամբ մեր ջրամբարների լցվածության ծավալը մոտ 57 մլն խորանարդ մետր է: Մենք ամեն ինչ անելու ենք, որ ոռոգման ջրի սեզոնային շրջանում խնդիրներ չունենանք»,- ասաց նա` վստահեցնելով, որ գյուղացին չի զգալու ջրի պակասը:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]