Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

«Վեոլիա ջուրն» առաջիկա 15 տարիների ընթացքում նախատեսում է առաջարկել խմելու ջրի սակագնի փոփոխություններ

«Վեոլիա ջուրն» առաջիկա 15 տարիների ընթացքում նախատեսում է առաջարկել խմելու 
ջրի սակագնի փոփոխություններ

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում խմելու ջրի սպասարկման տենդերով հաղթող ճանաչված «Վեոլիա ջուր» ընկերությունն առաջիկա 15 տարիների համար նախատեսված ծրագրով պատրաստվում է առաջարկել խմելու ջրի սակագնի փոփոխություններ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ապրիլի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը:

Նրա խոսքով` հիմնական ցուցանիշը, որով պայմանավորված է ջրի սակագնի փոփոխությունը աշխատավարձի մակարդակն է և էլեկտրաէներգիայի սակագինը: «Դրանց փոփոխություններով բնականաբար կփոխվի նաև ջրի սակագինը: Կոնկրետ առաջիկա մեկ-երկու տարիների ընթացքում խմելու ջրի փոփոխություններ չեն նախատեսվում»,- ասաց Հարությունյանը:

Անդրադառնալով ոռոգման ջրի սակագներին` ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահը հիշեցրեց, որ մոտ տաս տարի առաջ նվազագույն աշխատավարձի շեմը եղել է 24 հազար դրամ, իսկ էլեկտրաէներգիայի սակագինը 16 դրամ: «Անցել է մոտ 10 տարի, նվազագույն աշխատավարձը և էլեկտրաէներգիայի սակագինը համարյա եռակի բարձրացել են, բայց ոռոգման ջրի սակագինը մնացել է անփոփոխ: Ներկայումս ոռոգման ջրի իրական սակագինը 22 դրամ է, իսկ տարբերությունը 22-24 դրամ է, որը սուբսիդավորում է պետությունը: Այսօր հարց դնել, որ այն ամբողջությամբ վճարի պետությունը`  կարծում եմ, պետությանը ծանր վիճակի մեջ է դնելու»,- ասաց նա: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]