Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Խմելու ջրի սպասարկման տարածքից դուրս մնացած 560 համայնքների վերաբերյալ նախնական ուսումնասիրություն է կատարվել

 Խմելու ջրի սպասարկման տարածքից դուրս մնացած 560 համայնքների վերաբերյալ 
նախնական ուսումնասիրություն է կատարվել

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում խմելու ջրի սպասարկման տարածքից դուրս մնացած 560 համայնքներ կան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ապրիլի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը: Նրա խոսքով` այդ խնդիրը կառավարության 2017 թվականի գերակա խնդիրներից մեկն է:

«Մենք պլանավորել ենք և ունենք նախնական ուսումնասիրություն 560 համայնքներում կատարված աշխատանքների վերաբերյալ: Այժմ ընթանում է հաջորդ փուլը. մենք  այդ համայնքները բաժանում ենք առանձին փաթեթների, որպեսզի վերջում որոշումը կայացվի ընդհանուրը տալ մեկ օպերատորի, թե՞ կազմակերպվելիք 15 առանձին մրցույթների արդյունքում առանձին փաթեթներով տանք կառավարությանը»,- ասաց նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]