Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ներդրվելու է էլեկտրոնային և միասնական տոմս. Տարոն Մարգարյանը ներկայացրեց տրանսպորտի բարեփոխումների ծրագիրը

Ներդրվելու է էլեկտրոնային և միասնական տոմս. Տարոն Մարգարյանը ներկայացրեց 
տրանսպորտի բարեփոխումների ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում Հայաստանի Հանրապետական կուսակցության ավագանու ցուցակը գլխավորող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի քարոզչական թիմն ապրիլի 27-ին հանդիպել է Նոր Նորք վարչական շրջանի բնակիչների հետ:

Հանդիպման ընթացքում Տարոն Մարգարյանն ընդգծեց, որ 4 տարի առաջ իրենք ներկայացրել են «Ավելի լավ Երևան» ծրագիրը, իսկ այժմ ներկայացնում են «Հանուն Երևանի» նախընտրական ծրագիրը: «Մեր ծրագիրը ոչ թե խոստումներով է, այլ իրատեսական է: Իրատեսական է այն առումով, որ անցած 4 տարիների ընթացքում մեր թիմն օր ու գիշեր աշխատել է «Ավելի լավ Երևան» ծրագիրը կյանքի կոչելու համար: Եվ մենք բոլորս տեսել ենք օր օրի զարգացող Երևան: Բայց դա չի նշանակում, որ Երևանն այսօր չունի խնդիրներ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ընդգծեց Մարգարյանը:

Նա հավելեց, որ այդ խնդիրները լուծելու համար անհրաժեշտ է ժամանակ, համբերություն, վստահություն և միասին կառուցելու կամք: «Այն փորձառու և բանիմաց թիմը, որը 4 տարի շարունակ աշխատել է Երևանի զարգացումն ապահովելու համար, պատրաստ է շարունակել ծառայությունը: Մենք, այս 4 տարիների ընթացքում շփվելով երևանցիների հետ, բազում խնդիրներ ենք ի հայտ բերել: Մենք վստահ ենք, որ ձեր վստահությանն արժանանալու պարագայում կարող ենք այդ խնդիրները լուծել»,- ասաց Երևանի քաղաքապետը:

Նրա խոսքով`իրենք միայն ընտրություններից ընտրություն չէ, որ հաշվետվություն են ներկայացնում երևանցիներին: «Մենք պարբերաբար հանդիպումներ ենք ունենում երևանցիների հետ և տարբեր հարթակներում ներկայացնում ենք մեր կատարած աշխատանքը և մեր տեսլականը, թե մենք հետագայում ինչպես ենք տեսնում մեր քաղաքի զարգացումը»,- նշեց Տարոն Մարգարյանը:

Քաղաքապետն ընդգծեց, որ երևանցիների համար առաջնային է Երևանի հասարակական տրանսպորտի խնդիրը: Նա նշեց, որ մի քանի տարի առաջ փորձել են մասամբ լուծում տալ այդ խնդրին, բայց դա չհաջողվեց: «Մենք այս տարիների ընթացքում ձեռքներս ծալած չենք նստել և միջազգային փորձն ենք ուսումնասիրել, թե ինչպես կարելի է լուծել տրանսպորտի խնդիրը: Մենք ուսումնասիրել ենք այն զարգացած քաղաքների փորձը, որտեղ քաղաքային տրանսպորտը համարվում է լավագույնը: Մոտակա ամիսներին ընթացքում խորհրդատուն մեզ կտա վերջնական ծրագիրը, և մենք վստահ ենք, որ կարող ենք վերջնականապես լուծել քաղաքային տրանսպորտի խնդիրը`է հաշվի առնելով մեր սոցիալական բոլոր խմբերին: Լինելու են արտոնություններ սոցիալապես խոցելի խավերի համար, տրանսպորտն ամբողջությամբ թարմացվելու է, էլեկտրոնային և միասնական տոմս, կունենանք այն սպասարկումը, որի մասին բոլորս երազում ենք»,- ասաց Տարոն Մարգարյանը:

Նա անդրադարձավ նաև բազմաբնակարան շենքերի կառավարման խնդիրներին` ընդգծելով, որ իրենք ներկայացրել են օրենսդրական փոփոխություններ այդ խնդիրները լուծելու համար: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]