Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ՀՀ վարչապետը կառուցապատողների հետ քննարկել է ոլորտի խնդիրների լուծմանն առնչվող հարցեր

ՀՀ վարչապետը կառուցապատողների հետ քննարկել է ոլորտի խնդիրների լուծմանն 
առնչվող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեում կառուցապատող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հերթական հանդիպմանը քննարկել է կառուցապատման գործընթացների խթանմանը վերաբերող հարցեր:

Մասնավորապես, զեկուցվել են վերջին հանդիպման ժամանակ ոլորտի ընկերությունների ներկայացուցիչների բարձրացրած տարբեր խնդիրների լուծման ուղղությամբ կատարված քայլերը՝ կառուցապատում-հարկային վարչարարություն, ծրագրերի իրականացում-իրացում շղթայի համատեքստում: Դրանք վերաբերել են կառուցապատողի կողմից ենթակառուցվածքների` ջրամատակարարման, գազիֆիկացման,  էլեկտրամատակարարման ապահովմանը, երկրատեղեկատվական համակարգի ներդրմանը, հարկային վարչարարության մեխանիզմների պարզեցմանը և այլն: Ենթակառուցվածքային խնդիրների հետ կապված զեկուցվել է, որ այդ առնչությամբ կառավարությունը քննարկումներ է ունեցել ծառայություններ մատուցող կազմակերպությունների հետ և պատրաստ է վերջիններիս ու կառուցապատողների հետ համատեղ լուծում գտնել յուրաքանչյուր կոնկրետ խնդրի համար: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, երկրատեղեկատվական համակարգի ներդրման ուղղությամբ էլ նշվել է, որ ՀՀ ԿԱ կադաստրի պետական կոմիտեն արդեն ձեռնամուխ է եղել համապատասխան աշխատանքների իրականացմանը:

Վարչապետը նշել է, որ նման հանդիպումները կրելու են շարունակական բնույթ՝ կառուցապատողների առաջ քաշած հարցերի լուծումներ գտնելու նպատակով:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]