Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

ԱՄՆ ահազանգում է Ադրբեջանում կրոնական ազատությունների սահմանափակման մասին

 ԱՄՆ ահազանգում է Ադրբեջանում կրոնական ազատությունների սահմանափակման 
մասին

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում 2016թ-ից սկսած կրոնական ազատություններն ավելի են սահմանափակվել, կառավարությունն ավելացրել է ճնշումները անկախ կրոնական շարժումների նկատմամբ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական meydan.tv-ն: Ադրբեջանում ավտորիտարիզմի ամրապնդումը և քաղաքական ընդդիմությանը ճնշելու անհրաժեշտությունը առիթ է դարձել կրոնական ընդդիմությանը ևս ճնշելու համար:

«Ազատություն ռադիոկայան»-ի ադրբեջանական ծառայության կողմից հրապարակված ԱՄՆ կրոնի ազատության միջազգային հանձնաժողովի (USCIRF) զեկույցում ասվում է. «Ադրբեջանում, եթե միջազգային ահաբեկչության վտանգ լինի, ապա այդ երկրի կառավարությունը դա կօգտագործի կրոնական այլակարծությունը ճնշելու համար: 2017թ-ի հունվարի 18-ին Ադրբեջանում 18 շիա ակտիվիստներ, ահաբեկչություն նախապատրաստելու մեղադրանքով դատապարտվել են 10-ից 20 տարվա ազատազրկումների: Դեկտեմբերին կրոնական համոզմունքների պատճառով Ադրբեջանում ձերբակալվել են տեղական հասարակական կազմակերպությունների 86 ներկայացուցիչներ: Նման դեպքերի պատճառով USCIRF-ը Ադրբեջանին դասել է 2-րդ շերտի երկրների շարքում: USCIRF-ի 2-րդ շերտի երկրների շարքում տեղ են գտնում այն երկրները, որտեղ կրոնական ազատությունները խիստ սահմանափակված են: Այդ երկրների շարքում են Ադրբեջանը, Աֆղանստանը, Բահրեյնը, Կուբան, Եգիպտոսը, Հնդկաստանը, Ինդոնեզիան, Ղազախստանը, Լաոսը, Մալազիան, Թուրքիան և այլն:

«Կառավարությունը կրոնական հաստատություններին ահաբեկչության և այլ անօրինությունների մեջ մեղադրելով, ցանկանում է վարկաբեկել նրանց»,- ասված է զեկույցում: Այս ամենի մասին է վկայում Ադրբեջանում 2017-ի հունվարին շիա առաջնորդ Թալեհ Բաղըրովի և շիա համայնքի ավելի քան 17 ներկայացուցիչների դատապարտումը երկարատև ազատազրկումների: «Մարդու իրավունքների տարբեր կազմակերպություններ այս ձերբակալությունները որակել են անօրինական, սակայն ադրբեջանական դատարանը մնացել է անդրդվելի»,- նշված է USCIRF զեկույցում:

meydan.tv-ի հաղորդմամբ` ադրբեջանական իշխանություններն այս զեկույցի նկատմամբ վերաբերմունք չեն ցուցաբերել, բայց երկրում մարդկանց հիմնարար ազատությունները, որոնցից է նաև կրոնական ազատությունը, շարունակվում է սահմանափակվել:

Freedom House մարդու իրավունքների կազմակերպությունը 2017թ-ի ապրիլի 4-ին հրապարակել էր «Անցումային երկրներ 217»  զեկույցը:

Այս զեկույցը Freedom House-ի 22-րդ ամենամյա զեկույցն էր, որում տեղ էր գտել Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի, Բալկանների և Եվրասիայի ժողովրդավարական իրավիճակը:

Զեկույցում տեղ գտած երկրների ժողովրդավարական պատկերը գնահատվել էր 1-7 բալանոց սանդղակով, որտեղ 1-ը համարվում է ամենադրական, իսկ 7-ը ամենաբացասական ցուցանիշը:

Ադրբեջանում ժողովրդավարության մակարդակը գնահատվել էր 6,93 բալ և այդ երկիրը դասվել էր ամենաանազատ երկրների շարքում:

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» կազմակերպության 2017թ-ի «Կոռուպցիայի ընկալման ինդեքսում» Ադրբեջանը հայտնվել է ամենակոռումպացված երկրների շարքում:

The Economist Intelligence Unit միջազգային կազմակերպության 2016-ի ժողովրդավարության ինդեքսում Ադրբեջանի 165 երկրներից եղել է 148-րդ տեղում:

Ադրբեջանում խիստ անազատ է նաև մեդիա դաշտը:

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության 2017 թվականի Աշխարհի մամուլի ազատության ինդեքսում Ադրբեջանը 180 երկրներից զբաղեցրել է 162-րդ տեղը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]