Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Եվրատեսիլ»-ի հայաստանյան մասնակիցը չի բացում բեմադրության գաղտնիքները

«Եվրատեսիլ»-ի հայաստանյան մասնակիցը չի բացում բեմադրության գաղտնիքները

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Եվրատեսիլ-2017» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող Արծվիկ Հարությունյանի երազանքն էր հայտնվել Եվրատեսիլի մեծ բեմում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Եվրատեսիլի հայաստանյան պատվիրակությունն ամփոփեց «Եվրատեսիլ-2017» մրցույթի իրենց նախապատրաստական աշխատանքների արդյունքները։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Արծվիկն անկեղծացավ և մի պատմություն պատմեց կապված իր եվրատեսիլյան երազանքի հետ։ 

«Ինձ համար և իմ կարծիքով բոլոր արտիստների համար Եվրատեսիլը և այդ բեմում հայտնվելը երազանք է։ Անցյալ տարի ես երազ եմ տեսել, որ կանգնած եմ այդ բեմում և մի քանի օր հետո իմացա, որ Հայաստանում մրցույթ է անցկացվում։ Սկզբում մտածում էի՝ մասնակցել, թե ոչ, հետո որոշեցի ու մասնակցեցի «Դեպի եվրատեսիլ» մրցույթին։ Շատ ուրախ ու հպարտ եմ, որ հաղթել եմ և ես եմ ներկայացնելու Հայաստանը «Եվրատեսիլ 2017»-ում»,- նշեց Արծվիկը։ 
«Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը հայտնեց, որ Արծվիկը ելույթ կունենա 16 համարի ներքո։ «Մենք այս տարի նույնպես համագործակցում ենք շվեդ ռեժիսոր Սաշա Ժան-Բապտիստի հետ, ում հետ աշխատել ենք անցյալ տարի։ Բեմադրությունն ամբողջությամբ նրանն է, քանի որ նա շատ լավ գիտի աշխատել կադրերի հետ, գիտի, որ շարժումը տեսախցիկով հետաքրքիր կդիտվի, քանի որ մասնագիտությամբ խորեոգրաֆ է»,- ընդգծեց Գոհար Գասպարյանը։ 
Բեմադրության փակագծերը և՛ Գոհար Գասպարյանը, և՛ Արծվիկը չցանկացան բացել,  որպեսզի հանդիսատեսի համար գաղտնիք մնա մինչև վերջ։ Երգի մեղեդային գիծը համադրում է աշխարհի տարբեր էթնիկ երաժշտությունների առանձնահատկությունները և դրանց ընդհանրությունները։ 
Արծվիկի համար գրված ու աշխարհի ամենատարբեր անկյուններից ուղարկված 300-ից ավելի ստեղծագործություններից ընտրվեց ''Fly with me'' (թարգմանաբար՝ Թռչիր ինձ հետ) երգը։ ''Fly with me'' երգի երաժշտության համահեղինակները Լևոն և Լիլիթ Նավասարդյաններն են, խոսքերի համահեղինակներ՝ Ավետ Բարսեղյանն ու Դավիթ Ծերունյանը։ 
Մրցույթն այս տարի կանցկացվի մայիսի 9-ին, 11-ին և 13-ին Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում՝ «Տոնենք բազմազանությունը» կարգախոսի ներքո։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]