Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Կալիֆորնիայում 5-ամյա անհետ կորած Արամազդի հայրն ազատ է արձակվել

 Կալիֆորնիայում 5-ամյա անհետ կորած Արամազդի հայրն ազատ է արձակվել

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում անհետ կորած 5-ամյա Արամազդ Անդրեասյան կրտսերի հայրը` Արամազդ Անդրեասյան ավագը, ով կասկածվում է որդուն առևանգելու մեջ, ազատ է արձակվել մեղադրող կողմից անբավարար ապացույցներ ներկայացնելու հիմքով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով People ամսագիրը, իրավապահները շարունակում էին որոնողական աշխատանքները: Ներկայումս Արամազդ Անդրեասյան ավագը դեռևս կասկածյալ է համարվում: Իրավապահները ենթադրում են, որ Արամազդ Անդրեասյան կրտսերը հոր կողմից մենակ է թողնվել ապրիլի 22-ին Սան Մարինոյում:

Ապրիլի 22-ին Արամազդ Անդրեասյանը ավագը ձերբակալվել էր երեխային վտանգ սպառնալու, ինչպես նաև առևանգելու կասկածանքով: Ազատ արձակման համար գրավի գումարը 10 միլիոն դոլար էր:

5-ամյա Արամազդ Անդրեասյան կրտսերը  մեկ շաբաթից ավելի անհետ կորել է:  Հայրը ձերբակալվել էր այն բանից հետո, երբ իր 5-ամյա երեխան անհետ կորել էր:

Պատասխանատուները նշում են, որ երեխան անհետ կորել է ծնողների հետ վիճաբանությունից հետո: Արամազդ կրտսերը մեկ շաբաթ անցկացրել է հոր հետ, իսկ մոր հետ խոսել է Skype-ի միջոցով ապրիլի 18-ին: Ապրիլի 20-ին տեսախցիկների շնորհիվ հորը և որդուն նկատել են Դիսնեյլենդում:  

Ապրիլի 22-ին ոստիկանության ծառայության ներկայացուցիչները հայտնաբերել են 35-ամյա Անդրեասյանին իր մեքենայի մոտ անգիտակից վիճակում, այդ ժամանակ երեխան նրա հետ չէր: Իրավապահները պարզում են գործի մանրամասները:

Ավելի քան 120 մարդ այդ օրը որոնողական աշխատանքներ են իրականացրել մեքենայի մոտ, սակայն ապարդյուն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]