1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Էդվարդ Միլիտոնյանը կարծում է, որ հայաստանյան հեղինակների հանդեպ հասարակության մեջ առկա է թերի վերաբերմունք

 Էդվարդ Միլիտոնյանը կարծում է, որ հայաստանյան հեղինակների հանդեպ 
հասարակության մեջ առկա է թերի վերաբերմունք

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հասարակությունը գրողներին, արվեստագետներին բավարար չափով չի գնահատում: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նման կարծիք հայտնեց Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:

«Մենք պետք է փորձենք ճանաչել մեր գրողներին: Հայաստանում կա կանխակալ կարծիք, թե Հայաստանում հնարավոր չէ լուրջ գրականություն ստեղծվի: Սովորաբար մենք սպասում ենք, որ դրսում գրողն անուն ունենա, նոր սկսում ենք Հայաստանում գնահատել: Օրինակ` օտարագիր հայ գրողերի ստեղծագործությունները լայնորեն տարածում ենք, բայց հայաստանյան հեղինակների հանդեպ ունենք թերի վերաբերմունքը: Հայաստանում ապրող գրողն, արվեստագետը միթե՞ արժանի չէ ուշադրության, գնահատանքի: Անհրաժեշտ է մեր ստեղծագործողներին ճանաչել, ի դեպ, այդ ճանաչելը ոչ այնքան արվեստագետին է պետք, որքան հասարակությանը»,-ասաց նա:

Էդվարդ Միլիտոնյանի կարծիքով` անհրաժեշտ է մեր գիտակցության մեջ փոփոխություններ անել, սկսել հավատալ, որ Հայաստանում ապրող, ստեղծագործող մարդը նույնպես կարող է ստեղծել լուրջ գործեր:

«Իրականում մենք չենք հավատում Հայաստանում մեր կողքին ապրող մարդուն, չենք հավատում, որ նա լուրջ գործեր կարող է ստեղծի իր ոլորտում և մի օր էլ տեսնում ենք, որ նրանցից  շատերը  թողնում հեռանում են»,-ավելացրեց Էդվարդ Միլիտոնյանն` ընդգծելով, որ անհրաժեշտ է հրաժարվել արվեստագետների նկատմամբ ունեցած «ձեռքը թափ տալու» նման վերաբերմունքից: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]