Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահը կոչ է արել Թուրքիայի հստակեցնել դիրքորոշումը ԵՄ հարցում

Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահը կոչ է արել Թուրքիայի հստակեցնել դիրքորոշումը ԵՄ հարցում

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Վալդիս Դոմբրովսկիսը կոչ է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հստակություն մտցնել այն հարցում, թե արդյոք իրենք շարունակում են ցանկանալ լինել Եվրամիության անդամ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է CNN Turk-ը:

Դոմբրովսկիսը հայտնել է, որ հանձնաժողովի ներսում լուրջ մտահոգություններ կան` կապված Թուրքիայում ժողովրդավարական չափանիշների հետ: «Չնայած առկա լուրջ մտավախություններին` կան շատ ոլորտներ, որտեղ պետք է միասին աշխատենք: Թուրքիան պետք է հստակեցնի Եվրամիության և այդ կառույցին անդամակցելու հարցում իր նպատակները»,- ասել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]