Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Մերկելը հորդորել է Թուրքիային գործել իրավական պետության չափորոշիչների շրջանակում

Մերկելը հորդորել է Թուրքիային գործել իրավական պետության չափորոշիչների 
շրջանակում

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կոչ է արել Թուրքիայի իշխանություններին առաջնորդվել իրավական պետության չափորոշիչների շրջանակում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle-ն:

Բեռլինում ելույթի ժամանակ Մերկելը նախազգուշացրել է Թուրքիային ԵՄ հետ անդամակցության շուրջ բանակցություններից հրաժարվելու հավանականության հարցով: «Եվրոպայից Թուրքիայի հրաժարվելը ձեռնտու չէ ոչ Թուրքիային, ոչ էլ Եվրոպային»,- ասել է նա:

Կանցլերն անդրադարձել է նաև Թուրքիայում կայացած սահմանադրական հանրաքվեին` նշելով, որ դաշնային կառավարությունը լուրջ մտահոգություններ ունի այն հարցի առնչությամբ, որ հանրաքվեի քարոզարշավը հավասար պայմաններում չի իրականացվել: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]