Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Մշակութային կանգառ». «Բարեկամություն» պետական համույթը մենահամերգ կունենա Ստեփանավանում

«Մշակութային կանգառ». «Բարեկամություն» պետական համույթը մենահամերգ 
կունենա Ստեփանավանում

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակում` ապրիլի 28-ին, Ստեփանավանի Ա. Մարգարյանի անվան մշակույթի պալատում կկայանա վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթի մենահամերգը:  Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Համույթի գեղարվեստական ղեկավար՝  Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյան: 
Պարարվեստի սիրահար հանդիսատեսից բացի, համերգին հրավիրվել են նաև Ստեփանավան քաղաքում գործող պարային ստուդիաների սաները և պարարվեստի գործիչներ:

ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագիրը մեկնարկել է հունվարի 26-ին: Ծրագրի շրջանակում, ՀՀ և ԼՂՀ 130 համայնքներում, ընդհանուր առմամբ, կիրականացվի 426 միջոցառում` թատերահամերգային ծրագրեր, ցուցահանդեսներ, կինոցուցադրություններ:

Ծրագրի գլխավոր հովանավորն է մարդկային ռեսուրսների «Փյունիկ» հիմնադրամը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am