Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ադրբեջանցի դիվանագետի կինը Միացյալ Նահանգներում բռնվել է գողություն կատարելու համար

Ադրբեջանցի դիվանագետի կինը Միացյալ Նահանգներում բռնվել է գողություն 
կատարելու համար

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգներում Ադրբեջանի դեսպանության առաջին քարտուղարի կինը` Մեհրիբան Ջաբրաիլովան բռնվել է խանութներից մեկից գողություն անելու փորձի ժամանակ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է New York Daily News-ը:

Առաջին քարտուղար Ֆահրիդ Ջաբրաիլովայի 29-ամյա կինը փորձել է հեռանալ Bronx հանրախանութից 188.88 ԱՄՆ դոլար արժողությամբ իրերը մանկասայլակի ստորին հատվածում դրած:

Խանութ ժամանած ոստիկաններին Ջաբրաիլովան ասել է, որ ամուսնացած է Ադրբեջանի դեսպանության առաջին քարտուղարի հետ և ունի դիվանագիտական անձեռնմխելիություն: Ինքնությունը հաստատելուց և անձեռնմխելիության կարգավիճակը ճշտելուց հետո ոստիկանությունը նրան ազատ է արձակել:

Նյու Յորքի ոստիկանությունը կապվել է ԱՄՆ պետդեպարտամենտի հետ, որն իրավունք ունի չեղարկել անձեռնմխելիությունը նման պայմաններում:

Ոստիկանները կարող են հասնել անձեռնմխելիության կարգավիճակի վերացմանը, որպեսզի թույլատրվի դատական հետաքննությունը, սակայն դա սովորաբար արվում է ավելի լուրջ հանցագործությունների պարագայում:

Մեհրիբան Ջաբրաիլովայի հետ կապ հաստատել չի հաջողվել: Նրա ամուսինը New York Daily News-ի հետ զրույցում նախ հերքել է կատարվածը, ապա ասել է. «Կներեք, ես տեղյակ չեմ եղել դրա մասին»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]