Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Սպասվող լրահոս. 27.04.2017

Սպասվող լրահոս. 27.04.2017

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Ստեղծվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմին: Այս մասին հարցը ներառված է այսօր` ապրիլի 27-ին, կայանալիք ՀՀ կառավարության նիստի օրակարգում: Օրակարգային մեկ այլ հարցով էլ կսահմանվի նոտարների, անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց, դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների՝ հարկային մարմնում հաշվառման կանգնելու կարգը:

Լրագրողների հետ կհանդիպի Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը: Նա կներակայացնի ընթացիկ տարում կատարած աշխատանքը:

Այսօր կմեկնարկի ՀՀ-ի և ԵՄ-ի միջև Համապարփակ օդային փոխադրումների մասին համաձայնագրի շուրջ բանակցություններ վարելու առաջին փուլը: ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը, Եվրոպական Հանձնաժողովի Ավիացիոն համաձայնագրերի ստորաբաժանման ղեկավարի տեղակալ Կլաուս Գեյլը և Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Ն.Գ. պրն. Պյոտր Սվիտալսկին հանդես կգան ողջույնի խոսքով:

Մանկագրության ոլորտում հեղինակավոր «Հանս Քրիստիան Անդերսեն» գրական միջազգային մրցանակի հավակնորդ է դարձել Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը: «Փոքրիկ Նոբելյան» կոչվող մրցանակաբաշխությանը ներկայացվել են աշխարհի լավագույն մանկագիրների անունները: Էդվարդ Միլիտոնյանը, Մանկապատեանեկան գրքի միջազգային կոմիտեի հայաստանյան մասնաճյուղի նախագահ Ռուզան Տոնոյան կներկայացնեն մանրամասներ մրցանակաբաշխության մասին:

ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը և համահայկական ծրագրերի վարչության պետ Գագիկ Գյանջումյանը լրագրողների հետ հանդիպմանը կներկայացնեն «Հույսի և վերածննդի ճանապարհով» շաբաթվա շրջանակներում կայանալիք միջոցառումները: Անդրադարձ կկատարվի նաև նախարարության այլ ծրագրերին:

ՀՀ ոստիկանությունը շարունակում է «Հասարակություն-ոստիկանություն ուղիղ կապ»-նախաձեռնությունը: Այսօր «Ուղիղ կապ»-ի հեռախոսազանգերին կպատասխանի ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Հակոբյանը: Նրան կարող եք հարցեր ուղղել ոստիկանության համակարգում արատավոր երևույթների դեմ պայքարն առավել արդյունավետ դարձնելու վերաբերյալ: «Ուղիղ կապ»-ի հեռախոսահամարն է 010-59-60-54:

Հայաստանում թուրքական և ադրբեջանական գյուղմթերքի վաճառքի թեմայի քննարկումը շարունակվում է: Սպառողների իրավունքների հարցերով զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչները կներկայացնեն իրենց դիտարկումները թեմայի շուրջ: Նրանք կանդրադառնան Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հայտարարություններին:

«Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթն այս տարի կանցկացվի մայիսի 9-ին, 11-ին եւ 13-ին Ուկրաինայի Կիեւ քաղաքում: Մրցույթին ընդառաջ «Եվրատեսիլ-2017»-ի հայաստանյան ներկայացուցիչ Արծվիկը, «Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը, մրցութային «Fly with me» երգի երաժշտության հեղինակ, կոմպոզիտոր Լիլիթ Նավասարդյանը կներկայացնեն մրցութային նախապատրաստական աշխատանքը:

Ապրիլի 29-ին կանցկացվի «Համահայկական շաբաթօրյակ»: Օրվան ընդառաջ այսօր կազմակերպիչները կներկայացնեն մանրամասներ սպասվող միջոցառման մասին:

Մայիսի 2-ին Բելառուսի Մինսկ քաղաքում կայանալու է մուայթայի աշխարհի առաջնությունը: Լրագրողների հետ հանդիպմանը կներկայացվի Հայաստանի թիմի կազմը, և թե ովքեր են հանդես գալու Հայաստանի դրոշի ներքո:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]